Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի նախապատրաստումը բխում է ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1562-Ա որոշման 7-րդ կետի պահանջներից և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջից:
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 429-Ն որոշման (այսուհետ` Որոշում) դրույթները համապատասխանեցնել օրենքին (այսուհետ` Օրենք):
Մասնավորապես, Օրենքում օդաճնշիչ զենքերը չեն տարանջատվում ըստ նշանակության (որսորդական, սպորտային և այլն), Օրենքը օդաճնշիչ զենքերի՝ միայն տրամաչափի վերաբերյալ որևէ սահմանափակում չի նախատեսում:
Բացի այդ, Օրենքով այլևս «ազդանշանային զենք» հասկացություն առկա չէ, օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ ենթակետում շարադրված է «ազդանշանային սարք» հասկացությունը, համաձայն որի`«Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, ազդանշանային սարքերը»:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 429-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Որոշման 10-րդ կետը հանել, քանի որ Օենքում օդաճնշիչ զենքերը չեն տարանջատվում ըստ նշանակության (որսորդական, սպորտային և այլն), Օրենքը օդաճնշիչ զենքերի՝ միայն տրամաչափի վերաբերյալ որևէ սահմանափակում չի նախատեսում:
Առաջարկվում է Որոշման 23-րդ կետը շարադրել 19-րդ կետից հետո, քանի որ նշված կետի բովանդակությունը վերաբերում է որոշման 4-րդ գլխում նախատեսված քրեագիտական պահանջներին, բայց շարադրված է որոշման 5-րդ գլխում, որը վերաբերում է փամփուշտների քրեագիտական պահանջներին:
Նախագծով առաջարկվում է «ազդանշանային զենք» բառերը փոխարինել «ազդանշանային սարք» բառերով, հաշվի առնելով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ ենթակետում շարադրված է «ազդանշանային սարք» հասկացությունը, իսկ «ազդանշանային զենք» հասկացություն չկա: Բացի այդ, օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը սահմանում է, որ «(...) Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, ազդանշանային սարքերը (...)», իսկ ահա Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամ Որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին:
-
Discussed
02.03.2023 - 17.03.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 3140
Print