Add to favourites

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասինն» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

ՇՐՋԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

«____ » __________________  2023 թ.         N____________-Ն

 

ԱՆԱԶԱՏ և ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ2» կետով՝

 Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

 Հաստատել անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

շրջական միջավայրի նախարարի 2023 թվականի

«     »                                 N   -Ն հրամանի

 

  ՑԱՆԿ

ԱՆԱԶԱՏ և ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 

1.Ոչ թունավոր անողնաշարավոր կենդանիներ (աղեխորշավորներ, օղակավոր որդեր, փափկամարմիններ, հոդվածոտանիներ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների:

  1. Կաթնասուններից՝

2.1. Կրծողներ (համստերներ, սկյուռիկներ, ծովախոզուկներ, դեկորատիվ մկներ, դեկորատիվ առնետներ, դեկորատիվ ճագարներ, դեգուներ, շինշիլաներ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների:

2.2. Միջատակերներ (ոզնի, խլուրդ, գորշատամիկ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների:

  1. Թռչուններ (ճնճղուկանմաններ, թութականմաններ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված թռչնատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների:
  2. Ոչ թունավոր սողուններ (կրիաներ, մողեսներ, օձեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների, վիշապօձերի ընտանիքին, վարանների ընտանիքին պատկանող տեսակների:
  3. Ոչ թունավոր երկկենցաղներ (գորտեր, դոդոշներ, տրիտոններ, սալամանդրեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածով ամրագրված նմուշների, թունավոր տեսակների:
  4. Ձկներ (ակվարիումային ձկներ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված ձկնատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածով ամրագրված նմուշների:

7. Անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիներ, որոնք օգտագործվում են գիտահետազոտական և ուսումնական հաստատությունների կողմից գիտահետազոտական, կենսաբանական ուսումնասիրությունների, վերարտադրության, կլիմայավարժեցման, բժշկական, անասնաբուժական, ուսումնական և ցուցադրության նպատակներով:

 

 

  • Discussed

    01.03.2023 - 22.03.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3708

Print