«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 68‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա վարում է համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարությունը սույն օրենքից բխող անհրաժեշտ լրացումները և փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ կատարում է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։ Մինչև սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը գործում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 40‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա վարում է համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարությունը սույն օրենքից բխող անհրաժեշտ լրացումները և փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ կատարում է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։ Մինչև սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը գործում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) 2-րդ կետում «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «ստորակետ» կետադրական նշանով.
2) լրացնել նոր 3-րդ կետ.
«3) օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված՝ համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանը վարելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերջիններիս տրամադրելով գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տնօրինող պետական լիազոր մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Մինչև սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը գործում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածում նախատեսված կարգավորման:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել նոր «զ» ենթակետով.
«զ) տեղական ինքնակառավարման մարմիններին «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված՝ համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանը վարելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերջիններիս տրամադրելով գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարությունը սույն օրենքից բխող անհրաժեշտ լրացումները և փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ կատարում է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։ Մինչև սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը գործում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
-
Discussed
01.03.2023 - 16.03.2023
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2831
Print