Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:

 2. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

  Գործող կարգավորումներում նախատեսված չէ, որ  հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված նոր ստեղծվող դասագրքերի ցանկը Նախարարի հրամանով գործածության է երաշխավորվում դրամաշնորհային մրցույթի ավարտից և ամփոփումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հստակեցված չէ այն, որ թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել դասագրքերի ստեղծման մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ՝ բացառությամբ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմամբ պայմանավորված հաջորդաբար ստեղծվող դասագրքերի մրցույթների հայտարարությունների:

 3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

   Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:

   Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

   «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:

  • Discussed

    28.02.2023 - 15.03.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2821

Print

Suggestions

Սոկրատ Մկրտչյան

12.03.2023

Կարծում եմ, որ կարգում փոփոխությունները պետք է կատարվեր նախքան դասագրքերի մրցույթի հայտարարելը: Մրցույթի մնում է ընդամենը մեկուկես ամիս և կարգում փոփոխություն է առաջարկվում: Կամ փոփոխություն առաջարկողները չեն պատկերացնում 37-րդ կետի կարևորությունը, հատկապես կապված 6 ամսյա ժամկետի հետ, կամ պարզապես սրբագրումներ են անում …: 37-րդ կետի շուրջ առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները փաստարկված չեն և անհասկանալի են: Հասկանալի է այնքանով, որ առ այսօր հանձնաժողովների նախնական ցուցակները դեռ չեն հաստատվել և բնականաբար «կարգը պետք է համապատասխանեցնել փաստին և ենթարկել փոփոխության»: Ինչևէ մի անորոշությունից անցնում ենք մեկ այլ անորոշության: Կարծում եմ, որ պետք է հանձնաժողովների անդամների ցաուցակների հաստատման ժամկետները հստակեցնել և ըստ դրան վերանայել մրցույթի վերջնաժամկետը: Ի դեպ, երկու խոսք նաև առարկայակն չափորոշիչների մասին, որը դրված էր այս նույն կայքում (edraft.am) քննարկման: Քննարկման ավարտից (20.01.2023 - 04.02.2023) 15 օր հետո edraft.am-ի նույն էջում հայտնվում է բնություն, օտար լեզուներ, համաշխարհային պատմություն, ես և շրջակա աշխարհը առարկաների առարկայական «չափորոշիչները»: Անհասկանալի է, թե ինչի համար: Չէ որ քննարկումը այլևս 04.02.2023թ. ավարտված էր:

See more