«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման վերնագրում «ավտոմատ» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.
- Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերը փոխարինել «օրենքի 78-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերով.
- Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ավտոմատ» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով, իսկ «այսուհետ՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված» բառերը․
- Որոշմամբ սահմանված N1 հավելվածի՝
ա. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am)» բառերը փոխարինել «ՄՄԱՏՀ-ում» բառով․
բ. 5-րդ կետում «մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՄՄԱՏՀ)» բառերը փոխարինել «ՄՄԱՏՀ-ի» բառով.
գ. 8-րդ կետում «տեղեկությունները» բառից հետո լրացնել «հաստատող փաստաթղթերը» բառերը, իսկ «` էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված» բառերը հանել.
ե․ 11-րդ կետի 3-րդ ենթակետում «236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերով.
զ. 12-րդ կետից հանել «` էլեկտրոնային ձևաչափով» բառերը.
է. 12.2-րդ կետում «փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները որպես էլեկտրոնային փաստաթուղթ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված» բառերը փոխարինել «փաստաթղթերը` որպես էլեկտրոնային փասաթուղթ» բառերով, իսկ «լուսապատճենված» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը.
ը. 13-րդ կետում «կետով» բառը փոխարինել «կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերով.
թ. 29-րդ կետում «մաքսային մարմին ներկայացնելու դեպքում կիրառվում է» բառերը փոխարինել «մաքսային մարմին է ներկայացվում» բառերով.
ժ. 30-րդ կետում «մաքսային մարմին ներկայացվելու դեպքում կիրառվում է» բառերը փոխարինել «մաքսային մարմին է ներկայացվում» բառերով.
- Որոշմամբ սահմանված N2 հավելվածի`
ա. 1-ին կետում «անձանց» բառից հետո լրացնել «(այսուհետ` Դիմումատու)» բառերը, իսկ «մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ՄՄԱՏՀ)» բառերը փոխարինել «ՄՄԱՏՀ» բառով.
բ. 2-րդ կետում «ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ձեռք բերելու ցանկություն ունեցող անձը (այսուհետ՝ դիմումատու)» բառերը փոխարինել «Դիմումատուն» բառով.
գ. օրինակելի ձևից հանել «կառավարությանն առընթեր» բառերը, նույն ձևի 3-րդ կետում «ԵԱՏՄ» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով, իսկ 5-րդ կետում՝ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
28.02.2023 - 15.03.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2849
Print