«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
-
1 - Agree
-
3 - Disagree
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումն պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին տարկետում տալու հիմքերը կարգավորելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ և 5.1-ին մասի՝ «Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ» կարգավորումը նպատակ է հետապնդում նշված հիմքով տարկետում տալ այն անձանց, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներ: Սակայն այն քաղաքացիները ովքեր այդ պահին իրավունք են ունեցել տարկետում ստանալու վերը նշված հիմքերով ունեցել են նաև առողջական կամ ընտանեկան վիճակի պատճառով տարկետում ստանալու հիմք և պաշտպանության նախարարության կողմից իրենց տարկետումը ձևակերվել է 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով: Ստացվել է այնպես, որ քաղաքացիները ունենալով նաև 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիմքով տարկետում ստանալու կարգավիճակ, փաստացի տարկետում են ստացել այլ հիմքերով: Հետևաբար նշված քաղաքացիները զրկվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 5.1-ին մասերի հիմքերով տարկետում ստանալու իրավունքից: Նման դիրքորոշումը բխում է քաղաքացիների կրթության իրավունքի իրացման իրավունքից, որը չպետք է խոչընդոտվի օրենսդրության և համապատասխան վարչարարության ոչ միանշանակ կիրառման պատճառով:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների առողջական կամ ընտանեկան վիճակի պատճառով տարկետում ստացած քաղաքացիներին ստանալ տարկետում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ և 5.1-ին մասերի հիմքերով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
27.02.2023 - 15.03.2023
-
Type
Law
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3083
Print