«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
5 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․ N-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ) փաստաթղթավորման կարգի ու արտահանման ժամկետների հետ կապված հարաբերությունները։
2․ Սույն կարգը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ նշված՝ սիգարներ կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքներ ապրանքատեսակներին, որոնց դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո:
3․ Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կանոնը չի կիրառվում, եթե այդ ապրանքները փաստաթղթավորվել և Հայաստանի Հանրապետությունից արտահանվելու են սույն կարգին համապատասխան և սահմանված ժամկետում։
4․ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը ակցիզային դրոշմանիշերով չեն դրոշմավորվում, եթե այդ ապրանքները ներմուծմանը հաջորդող 30 օրվա ընթացքում ներմուծողի կողմից՝
1) «Արտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունից արտահանվել են ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ կամ
2) Հայաստանի Հանրապետությունից արտահանվել են ԵՏՄ անդամ պետություններ։
5․ Սույն կարգի կիրառման իմաստով ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ օտարերկրյա անձի հետ իրականացվող գործարքի մասով կնքված պայմանագիր։
6․ Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված և սույն կարգով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունից չարտահանված՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումը Հայաստանի Հանրապետությունում։
-
Discussed
22.02.2023 - 09.03.2023
-
Type
Decision
-
Area
State revenue, Financial, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 2802
Print