Add to favourites

The project has not been accepted

«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏՈԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը.

«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն   և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն ՀՀ օրենքների ընդունմամբ: Որոնց համաձայն սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) շահումով խաղերի, գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Գործոցող օրենսդրությամբ սահմանված է չէ խաղադրույք ընդունելու իրավունքի պահանջ և սահմանված չէ խաղադրույք ընդունելու իրավունքի տրման կարգը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծերով առաջարկվում է կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րություն­ները: Նախագծով առաջարկվում է սահ­մանել «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը:

 

  1. Կարգավորման առարկան.

«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգի սահմանում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

 Նախա­գծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում կկարգավորվեն խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րություն­ները:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ

    Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Discussed

    21.02.2023 - 08.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial, Licensing and permission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2784

Print