Արմեն Ղազարյան
07.03.2023
Ա/Ձ-ների ակտիվների և պարտավորությունների հաշվառմանը կարծում եմ պետք է հաջորդի նաև Հարկային օրենսգրքով Ա/Ձ համարվող ֆիզիկական անձանց «տնօրինվող եկամտի» առնչությամբ համապատասխան կարգավորումների սահմանումը, որով Ա/Ձ-ների ձեռնարկատիրական եկամուտն, ըստ էության, կտարանջատվի արդեն որպես ֆիզիկական անձ նրա ստացած անձնական եկամտից: Տնօրինվող եկամտի սահմանումը կարևորվում է, եթե պետության քաղաքականությունը միտված է նաև հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ-ների տնօրինվող եկամտի (արդեն որպես ֆիզիկական անձ) հարկմանը՝ շահաբաժիններից հարկման մոտեցման տրամաբանությամբ: Դրանով հավասար և արդարացի պայմաններ կապահովվի հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձանց ստացած եկամուտների և նույն համակարգում գործող կազմակերպություններից ֆիզիկական անձանց շահաբաժինների տեսքով ստացված եկամուտների հարկման միջև: Տնօրինվող եկամտի առնչությամբ կարգավորումները պակաս կարևոր չեն, երբ հարցը դիտարկում ենք նաև որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման համատեքստում: