Add to favourites

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

2023 թվականի N     -Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`

      1) ռազմական ունակությունների կատարելագործման,

      2) մասնագիտական վերապատրաստման,

      3) մասնագիտական պատրաստման,

      4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

      3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստա­զո­րային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,      14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

      4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

      5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 3 - 27-ը ներառյալ,

      6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

      7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

      8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ:  

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` պահեստազորային քաղաքացիների ծանուցման գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքներին կանչման ենթակա պահեստազորայինների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու վերաբերյալ տեղեկատվության ստացումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

 

  • Discussed

    20.02.2023 - 08.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8537

Print

Suggestions

Կարեն Աբրահամյան

20.02.2023

Բավական է հավաքներին ներգրավվեք սոցիալապես անապահով,նպաստառու, հիմնականում գյուղաբնակ քաղաքացիներին,էս ինչ կարգա՞,

See more