«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ
-
0 - Agree
-
6 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ------------ 2023 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը սահմանելու մասին» N56-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխություն.
1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ կետերով.
«15.1 Ազգային անվտանգության կամ պետական շահերից ելնելով կարգավորվող անձից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովն սույն կետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է կարգավորվող անձին և վերջինիս կողմից նշված տեղեկությունները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է իրավասու մարմնին։
15.2 Իրավասու մարմինը, սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան տեղեկությունները (փաստաթղթերը) ստանալուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հայտի վերաբերյալ վերջնական դիրքորոշումն ուղարկում է հանձնաժողով։
15.3 Սույն կարգի 15.1-ին կետով նախատեսված դեպքում սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է, մինչև սույն կարգի 15.2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովին իրավասու մարմնի վերջնական դիրքորոշում ներկայացնելը, իսկ չներկայացնելու դեպքում մինչև նույն կետում նշված ժամկետի ավարտը։»,
2) Որոշման 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Իրավասու մարմնի դիրքորոշումը սույն կարգի 15-րդ կամ 15.2-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
-- --------------- 2023 թ.
-
Discussed
13.02.2023 - 01.03.2023
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 2694
Print