Located in RA Government
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր
Նախագծերով առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ: Բացի այդ, հստակեցվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացվում է ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը: Նախագծերով վերանայվել են նաև նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը ՀՀ վարչական դատարանի փոխարեն:
-
Discussed
10.02.2023 - 25.02.2023
-
Type
Law
-
Area
Justice, Administrative Offenses
-
Ministry
Ministry of Justice
Views 2313
Print