«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Agree
-
2 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արգելվում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին) նոտարական գործողությունների իրականացման ժամանակ խոչընդոտել, միջամտել կամ ներգործել նոտարի գործունեությանը։»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասը «տեղեկանքներ» բառից հետո լրացնել «,սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճեններ և քաղվածքներ» բառերով.
2. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նոտարը քննիչին, քրեական հետապնդման մարմնին, դատախազին (այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում), դատարանին քրեական վարույթների, ինչպես նաև դատարանում քննվող գործերի առնչությամբ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս դատարանի որոշման հիման վրա:»։
3. 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «բացման» բառը.
4. 5.1-րդ մասը «հայտնելը» բառից հետո լրացնել «,պատճեններ կամ քաղվածքներ տրամադրելը» բառերը.
5. լրացնել 5.2-րդ և 5.3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.2. Նոտարի մասնագիտական ռիսկը ապահովագրող ընկերությանը ապահովագրական պատահարի դեպքում նոտարական գործից տեղեկություններ հայտնելը և փաստաթղթեր տրամադրելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում։
5.3. Իր դատավարական իրավունքներն իրացնելիս նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների, նոտարական գործարքների վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելը կամ տեղեկատվություն հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում։»։
6. 6-րդ մասը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ ստաժավորման կամ ուսումնական պրակտիկայի ընթացքում» բառերը.
7. 8-րդ մասում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «բնօրինակ» բառից հետո լրացնել «փաստաթղթեր» բառը։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «բոլոր» բառը փոխարինել «նոտարական ակտերի,» բառերով։
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարն իր որոշած բանկում պետք է ունենա բանկային հաշիվներ, իսկ պետական գանձապետարանում՝ դեպոզիտ հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով: Նոտարի բանկային կամ դեպոզիտ հաշիվների միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնօրինում է նոտարը։ Նոտարը կարող է ունենալ նաև էսքրոու հաշիվ։»:
2. լրացնել 1-րդ, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Էսքրոու հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով նոտարը հանդես է գալիս որպես էսքրոու գործակալ, պարտավորվում է ընդունել և որոշակի գործարքի կատարման նպատակով հատուկ բացված էսքրոու հաշվի վրա մուտքագրել տվյալ գործարքի իրականացման հետ կապված մուտքագրվող միջոցները և այդ միջոցների հետ կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ կարգադրություններն իրականացնել միայն էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված պայմանագրում կամ էսքրոու հաշվի պայմանագրում նշված դեպքերում, պայմաններով և ժամկետներում:
1.2. Սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված պայմանագրերով սահմանված ժամկետներում էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին:
1.3. Էսքրոու հաշվի պայմանագիրը կարող է հաճախորդի պահանջով վաղաժամկետ լուծվել, միայն եթե առկա է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ գրավոր համաձայնությունը, կամ եթե լուծվել է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված համապատասխան պայմանագիրը, և այդ պայմանագրի լուծումից հետո անցել է ոչ պակաս, քան 10 օր, բայց ոչ ավելի, քան էսքրոու հաշվում առկա ամբողջ միջոցների դուրսգրման ժամկետը:
1.4. Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում՝
1) «մեկ տարվա ստաժավորում» բառերից հետո լրացնել «առնվազն 3 տարվա նոտարի գործունեության աշխատանքային ստաժ ունեցող նոտարի մոտ» բառերով,
2) «որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները» բառերը փոխարինել «հաղթահարել է նոտարի թեկնածուների որակավորման ստուգումը» բառերով։
3) ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
4) երրորդ պարբերությունից հանել «և նոտարի պաշտոնում նշանակվել» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1. լրացնել1-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր մնացած, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար։»։
2. 3-րդ և 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
3. 10-րդ մասից հանել «դրանք ստացվելուց հետո՝ տասն օրվա ընթացքում» բառերը։
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ներկայացնելուց հետո ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ նշանակված նոտարը կրկին ընդգրկվում է չնշանակված, սակայն որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում» բառերը.
2. լրացնել 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Էլեկտրոնային նոտարի համակարգը մեքենածրագրային համալիր է, որը նախատեսված է նոտարական գործունեության ավտոմատացման, ինչպես նաև նոտարների, նոտարական պալատի, արդարադատության և այլ մարմինների էլեկտրոնային համակարգերի միջև կապ ապահովելու համար։»։
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
«Հոդված 13.1. Նոտարի օգնականը, նոտարի գործունեությունն ապահովող անձինք և ստաժորը
1. Նոտարը կարող է ունենալ օգնական, իր գործունեությունն ապահովող այլ աշխատողներ (այսուհետ՝ նոտարի մոտ աշխատող այլ անձինք), որոնց ինքն է աշխատանքի ընդունում և ազատում: Նոտարի օգնականների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նոտարի մոտ աշխատող այլ անձանց թիվը՝ երկուսը։ Նոտարի օգնականների, նոտարի մոտ աշխատող այլ անձանց քանակը որոշում է նոտարը:
2. Նոտարի օգնական կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն: Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերի ուժով պաշտոնից ազատված նոտարը:
3. Նոտարի օգնականը իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.
1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում.
2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.
3) նոտարական գործավարության իրականացում.
4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.
5) նոտարական պրակտիկայի ամփոփում.
6) աշխատանք արխիվի հետ.
7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:
4. Նոտարի օգնականի պաշտոնում նշանակվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում նոտարական պալատը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ:
5. Նոտարի օգնականի, նոտարի մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են աշխատանքային օրենսդրությամբ և նրանց ու նոտարի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:
6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպած վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանած կարգով և պայմաններով:
7. Նոտարի մոտ աշխատող այլ անձը, որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իրավունք ունի կատարել նոտարի կամ նոտարի օգնականի կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա գործարքների կամ իրավաբանական բովանդակություն ունեցող փաստաթղթերի կազմում, մուտքագրում, այդ թվում՝ նոտարի կամ նոտարի օգնականի կողմից տրամադրված տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարաններ, մատյանների լրացում, այդ թվում՝ գրանցամատյանում գրառումների գրանցում, նոտարական գործավարության իրականացում, արխիվի հետ աշխատանք, ինչպես նաև նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում։
8. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի և ստաժորի միջև կնքված պայմանագրի համաձայն:
9. Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն:
10. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:
11. Նոտարի ստաժորն իրավունք ունի կատարել սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված գործողությունները և նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքները, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման։
12. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 1-ին կետի «երեք ամիս անընդմեջ» բառերը փոխարինել «եթե մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ամբողջությամբ» բառերով.
2. 2-րդ մասի երկրորդ նախադասության մեջ՝
1) «կետի» բառը փոխարինել «մասի» բառով,
2) «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով,
3) «մինչև» բառից հետո լրացնել «չվճարված» բառը։
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1. 5-րդ մասում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով, «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-3-րդ, 5-6-րդ կետերով» բառով։
2. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 7-9-րդ կետերով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում է, իսկ 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով պաշտոնից կարող է ազատել արդարադատության նախարարը: Ընդ որում, սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով նոտարը պաշտոնից կարող է ազատվել՝ որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված տույժերից որևէ մեկը կիրառվելու դեպքում՝ այն կիրառելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրվա ընթացքում, իսկ որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժը կիրառվելու դեպքում՝ գործունեության կասեցման ժամկետը լրանալուց հետո 20 օրվա ընթացքում:»:
3. 7-րդ մասում «կետի» բառերը փոխարինել «մասի» բառերով, «ենթակետի» բառը փոխարինել «կետի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով։
4. 8-րդ մասում «կետի» բառը և դրա համապատասխան հոլովաձևը փոխարինել «մասի» բառով և դրա համապատասխան հոլովաձևով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով։
5. 9-րդ մասից հանել «նշանակած» բառը։
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով։
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասի երրորդ պարբերությունը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառով.
2. 5-րդ մասը «նախարարին» բառից հետո լրացնել «և նոտարական պալատի նախագահին» բառերը։
Հոդված 14. Օրենքի 19.1-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) ուսումնասիրության ընթացքում մասնակցել ուսումնասիրության գործընթացին՝ հայտնաբերված խախտումների դեպքում ներկայացնել բացատրություններ, անել առարկություններ։»։
Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության մեջ «կետի» բառը փոխարինել «մասի» բառով։
Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի՝
1) 4-րդ կետում «դուրս չգալու» բառերը փոխարինել «չներկայանալու» բառով.
2) 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
2. 3-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «կետի» բառը և դրա համապատասխան հոլովաձևը փոխարինել «մասի» բառով և դրա համապատասխան հոլովաձևով, «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով։
3.4-րդ մասի երրորդ պարբերության մեջ «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով։
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասի առաջին նախադասության մեջ «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառը.
2. 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կարգապահական վարույթը արդարադատության նախարարի կողմից հարուցվելու դեպքում հարուցվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցվում է նոտարական պալատը։»։
3. լրացնել նոր՝ 17-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«17. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձևերը սահմանվում են արդարադատության նախարարի հրամանով:»:
Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի պահանջն ակնհայտ խախտելը.».
2. 3-րդ մասի «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով։
Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ հոդվածով.
«26.1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները
1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
2. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) ներածական մասում նշվում են`
1) որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը.
2) որոշման (հրամանի) կայացման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը.
3) այն նոտարի անունը, ազգանունը և պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.
4) կարգապահական վարույթի հարուցման առիթը.
3. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում են՝
1) հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
2) կարգապահական վարույթը հարուցած մարմնի դիրքորոշումը.
3) նոտարի բացատրությունները և դիրքորոշումը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել.
4) նոտարի կողմից կատարված՝ կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները, ապացույցները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները,
5) կիրառելի նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը ղեկավարվել է որոշումը (հրամանը) ընդունելիս
6) նոտարի անձը բնութագրող հանգամանքները.
4. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) եզրափակիչ մասում նշվում է կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի եզրահանգումը, որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը), ստորագրությունը և առկայության դեպքում՝ կնիքը:
5. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված:»:
Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարը քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետևանքով պատճառված իրական վնասի համար:»։
2. Լրացնել նոր՝1-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Նոտարը, բացի պարտադիր ապահովագրությունից, կարող է նաև առանձին գործարքների մասով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը։»։
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «պարտավոր է» բառը փոխարինել «կարող է» բառով։
Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վարչության նախագահի, տեղակալի և անդամի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Վարչության նախագահը, տեղակալը և անդամները չեն կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել նույն պաշտոններում:»։
2. 5-րդ մասի 7-րդ կետում «նոտարի» բառից հետո լրացնել «,նոտարի օգնականի» բառերը։
Հոդված 24. Օրենքի 35.1-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը։ Պահուստային միջոցների՝ բավարար չլինելու դեպքում նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին։»։
Հոդված 25. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22.1) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր։»։
2. 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 26. Օրենքի 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաստատող» բառից հետո լրացնել «անհատական» բառը։
Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով։
Հոդված 28. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերը կողմերի ցանկությամբ կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաև օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին:»։
2. 5-րդ մասի «առանձին-առանձին» բառը փոխարինել «որպես մեկ նոտարական ակտ» բառերով.
3. 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե նոտարը տիրապետում է անձին հայտնի օտար լեզվին, ապա փաստաթուղթը բանավոր կարող է թարգմանվել նոտարի կողմից, ինչի մասին նշում է կատարվում վավերացման մակագրությունում։»։
Հոդված 29. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի՝
1) առաջին պարբերությունը «ներկայացուցիչների» բառից հետո լրացնել «լիազորությունները,» բառով, «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով.
2) երկրորդ պարբերությունում «կողմերի» բառը փոխարինել «անձանց» բառով։
Հոդված 30. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «,ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «պետական գրանցման մասին» բառերը, «,ինչպես նաև» բառերից հետո լրացնել «կարող է պահանջել» բառերը, «կողմի իրավունքների մասին» բառերը փոխարինել «ապացույցներ» բառով։
Հոդված 31. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի երկրորդ պարբերությունում «համարակալված» բառից հետո լրացնել «և կնքված» բառը.
2. 2-րդ մասի՝
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ, հեշտ ընթեռնելի, իսկ փաստաթղթի բովանդակությանը վերաբերող թվերն ու ժամկետներն առաջին օգտագործման դեպքում առնվազն մեկ անգամ պետք է գրված լինեն բառերով, կազմակերպությունների անվանումները պետք է գրվեն առանց կրճատումների՝ նշելով դրանց կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը:»։
2) երկրորդ պարբերությունում «բնակության» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառը.
3. 4-րդ մասի «դիմողի պահանջով նշվում է» բառերը փոխարինել «կարող է նշվել» բառերով։
4. 7-րդ մասի «կետերի» բառը փոխարինել «մասերի» բառով.
5. 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գործարքի կատարման տարվա, ամսվա և ամսաթվի, փաստաթղթի վավերացման, կամ հաստատման տարվա, ամսվա և ամսաթվի, կողմի անվան և ազգանվան (անվանման) վերաբերյալ նշում չպարունակելը հանգեցնում է նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթի անվավերության: Նման փաստաթղթերը, ինչպես նաև գործարքի մասնակցի՝ չստորագրված կամ մատիտով գրված փաստաթղթերն առ ոչինչ են:»:
Հոդված 32. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի մեկ օրինակը պահվում է նոտարի մոտ, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 20-րդ կետերով սահմանված նոտարական գործողությունների, որոնց դեպքում նոտարի մոտ պահվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը, իսկ մյուս օրինակները կազմվում են գործարքի կողմերի քանակով, իսկ նաև այլ մարմին (մարմիններ) ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան քանակով:»:
Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «,վկաներից բացի,» բառերը և լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Դիմողի խնդրանքով կամ առաջարկությամբ նոտարական գործողությանը կարող է մասնակցել նաև վկա (վկաներ):»:
Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը։ Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները և ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաև նոտարին օրենքով սահմանված կարգով փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված փոխարինման դեպքերի վրա։»:
Հոդված 35. Օրենքի 51-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «օրը» բառը փոխարինել «օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2. 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով.
3. 3-րդ մասում՝
1) երկրորդ և երրորդ պարբերությունների «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով.
2) չորրորդ պարբերությունում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով, «օրը, բայց ոչ ավելի 30 օրվանից» բառերը փոխարինել «տասներորդ օրը» բառերով.
4. 4-րդ մասում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետում» բառը փոխարինել «կետով» բառով.
Հոդված 36. Օրենքի 53-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նոտարական գործողությունների կատարումից հետո, կողմերի դիմումի համաձայն, նրանց տրամադրվում են փաստաթղթերի կրկնօրինակները, պատճենները կամ դրանցից քաղվածքներ։ Փաստաթղթերի կրկնօրինակները, դրանցից քաղվածքներն ունեն բնօրինակին հավասար իրավաբանական ուժ:»։
2. 2-րդ մասում «կրկնօրինակը» բառից հետո լրացնել «, պատճենը» բառը.
3. 3-րդ մասում «գրանցամատյանից» բառից հետո լրացնել «և պատճեններ նոտարական գործից» բառերը.
4. 4-րդ մասի չորրորդ նախադասության մեջ «կրկնօրինակին» բառը փոխարինել «պատճենին» բառով.
5. 5-րդ մասում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով:
Հոդված 37. Օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «, եթե ունի տեղեկություններ նրանց գտնվելու վայրի մասին» բառերը:
Հոդված 38. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. առաջինից չորրորդ նախադասությունների «իրավունքով» բառը փոխարինել «կարգով» բառով.
2. երկրորդ նախադասության «վերալիազորագրման» բառը փոխարինել «վերալիազորման» բառով.
3. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նախատեսված լիազորությունների վերալիազորում չի թույլատրվում:»:
Հոդված 39. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցները ձեռնարկվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում` հաշվի առնելով ժառանգության բնույթը (ժառանգական զանգվածը, դրա մեջ մտնող գույքի պահպանման հրատապությունը, ժառանգների թիվը և նրանց փոխհարաբերությունները և այլն), ժառանգական զանգվածի արժեքը ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան մինչև ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը: Ժառանգությունը պահպանելու, զանգվածը պարզելու և կառավարելու ծախսերը հատուցվում են դիմումատուի կողմից:»:
Հոդված 40. Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի «կետերում» բառը փոխարինել «մասերում» բառով:
Հոդված 41. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1. առաջին նախադասության «կետով» բառը փոխարինել «մասով» բառով, «նպատակով» բառից հետո լրացնել «շահագրգիռ անձի դիմումի հիման վրա» բառերը, «արգելանք է դնում» բառերը փոխարինել «կարող է արգելանք դնել» բառերով.
2. երկրորդ նախադասության «կետով» բառերը փոխարինել «մասով» բառերով:
Հոդված 42. Օրենքի 62-րդ հոդվածի՝
1. 1-րդ մասում «վկայագիր» բառից առաջ լրացնել «իրավունքի» բառը.
2. 2-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «ժառանգության» բառից հետո լրացնել «իրավունքի» բառը, «վկայագիրը» բառից հետո լրացնել «ամբողջությամբ կամ մասնակի» բառերը.
3. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անժառանգ գույքը համայնքին անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համայնքին` ի դեմս ղեկավարի:»:
4. 4-րդ մասում «բոլոր» բառից առաջ լրացնել «ժառանգությունն ընդունած» բառերը:
Հոդված 43. Օրենքի 63-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «դեպքում» բառից հետո լրացնել «ժառանգի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա» բառերը.
2. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ժառանգը զրկված է օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթերում անճշտությունների պատճառով չի կարողանում ապացուցել ժառանգատուի հետ իր ազգակցական կապը, ապա այդ ժառանգը կարող է ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով:»:
Հոդված 44. Օրենքի 64-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «նոտարը» բառից հետո լրացնել «ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համատեղ դիմումի հիման վրա» բառերը.
2. 4-րդ մասում «նոտարական գրասենյակը» բառերը փոխարինել «նոտարը» բառով:
Հոդված 45. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց» բառերով:
Հոդված 46. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է պայմանով, եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով կամ եթե փաստաթղթի պատճենը տրվել է այն պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի կողմից, որի կողմից տրվել է իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ձևաթղթի վրա և նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է վերջիններիս մոտ:»։
Հոդված 47. Օրենքի 12-րդ գլխի վերնագրում «իսկության» բառից հետո լրացնել «և թարգմանչի ստորագրության իսկության» բառերը:
Հոդված 48. Օրենքի 68-րդ հոդվածի՝
1. վերնագիրը «իսկության» բառից հետո լրացնել «և թարգմանչի ստորագրության իսկության» բառերով.
2.1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է նրա բնօրինակի բովանդակությանը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:
2. Նոտարը, վավերացնելով թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, ինչպես նաև փաստաթղթի թարգմանության բովանդակության համապատասխանությունը նրա բնօրինակի բովանդակությանը, այլ սոսկ հաստատում է թարգմանչի ստորագրության իսկությունը:»։
Հոդված 49. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի «կազմակերպություններ» բառից առաջ լրացնել «նոտարի,» բառը.
2. 2-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը այլ նոտարի կարող են փոխանցվել էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով:»:
Հոդված 50. Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժով, այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով:»։
Հոդված 51. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «հատուկ» բառը:
Հոդված 52. Օրենքի 77-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում՝
1) առաջին նախադասության «ցուցակով» բառը փոխարինել «հանձնման-ընդունման արձանագրությամբ» բառերով.
2) երկրորդ նախադասության «ցուցակի» բառը փոխարինել «արձանագրության» բառով.
2. 2-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններն ուժը կորցրած ճանաչել, երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նոտարը պատասխանատվություն է կրում ի պահ հանձնված փաստաթղթերի պահպանության համար:»:
3. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 53. Օրենքի 78-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում՝
1) առաջին պարբերության «անդորրագիրը և ցուցակի» բառերը փոխարինել «հանձնման-ընդունման արձանագրության» բառերով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 77-րդ հոդվածով նախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը:».
3) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալու հաջորդ օրը այն հանձնած անձը չի ներկայանում այն ստանալու համար, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար:».
2. 2-րդ մասում «իր արխիվում պահվող փաստաթղթերի մասին` դրանց կազմելուն մասնակցած անձանց» բառերը փոխարինել «իրեն ի պահ հանձնված փաստաթղթերից՝ դրանք ի պահ հանձնած անձանց» բառերով:
Հոդված 54. Օրենքի 81.1-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
1) անձանց ազգակցական հարաբերությունները.
2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելը և (կամ) ժառանգության բացման վայրը.
6) դժբախտ պատահարը.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.
9) անհաղթահարելի ուժի առկայությունը.
10) անձանց բանավոր հայտարարությունները:».
2. 4.1-րդ մասի հինգերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ցուցմունքն արձանագրում է նոտարը, այն ստորագրվում է վկայի կողմից, և արձանագրությունը կցվում է նոտարական գործին, ցուցմունքը կարող է նաև ձայնագրվել, որի դեպքում ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին:»:
Հոդված 55. Օրենքի 81.2-րդ հոդվածի 4-րդ մասի «դատարանում և այլ պետական մարմիններ» բառերը փոխարինել «դատարանում, այլ պետական մարմիններին և նոտարին» բառերով:
Հոդված 56.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների արդյունքում ձևավորված՝ որակավորման ստուգումը հաղթահարած և չնշանակված անձանց ցանկից շարունակվում են նոտարի պաշտոնում նշանակումները մինչև նշված ցանկի սպառումը:
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են անցկացված ստուգումների ավարտից հաշվարկվող հինգ տարի:
-
Discussed
10.02.2023 - 25.02.2023
-
Type
Law
-
Area
Justice, Notarial
-
Ministry
Ministry of Justice
Views 3577
Print