Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների փոխհատուցումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Սույն նախագծով առաջարկվում է փոխհատուցումն նշված ծրագրի շրջանակներում ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքները փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, որը ավելի պարզ և մատչելի կդարձնի ԱԱՊ օղակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված գործընթացը:

Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն իրականացվում է միայն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թվականից նախատեսվում է պետական պատվերի շրջանակներում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար:

Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով: Նախագծով առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:

Բացի վերը նշվածից որոշման նախագծով իրականացվել են մի շարք այլ լրացումներ և փոփոխություններ, այդ թվում խմբագրական բնույթի: Մասնավորապես.

1) «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին կետի 1-ին ենթակետով կատարվող լրացումը հնարավորություն է տալիս սահմանված կարգով հաստատել հաջորդ տարվա պայմանագրերի օրինակելի ձևերը մինչև «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը: Օրենքի ընդունումից հետո արդեն հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա բժշկական կազմակերպությունների հետ կկնքվեն տվյալ տարվա պայմանագրերը, որը կնպաստի պայմանգրային գործընթացը ժամանակին իրականացնելուն:

2) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով կատարվող լրացմամբ հստակեցվում է հետծննդյան շրջանում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ժամանակահատվածը:

3) Նախագծի 1-ին կետի 3-րդ, 11-րդ, 13-րդ և 15-րդ ենթակետերով կատարվող լրացումները հնարավորություն են տալիս պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով ֆինանսավորվող ծրագրերի կամ միջոցառումների շրջանակներում սահմանել առանձին միջոցառման/ենթամիջոցառման տարեկան ծավալներ և համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N2 հավելվածի 36.7-րդ կետով սահմանված կարգով շահառուների հերթագրումները իրականացնել տվյալ միջոցառման/ ենթամիջոցառման տարեկան գումարների շրջանակներում:

4) Նախագծի 1-ին կետի 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 16-րդ ենթակետերով կատարվող լրացումները խմբագրական բնույթի են:

5) Նախագծի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով փոփոխությունը և լրացումը պայմանավորված են սույն նախգծով առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների բյուջեի չսահմանափակման սկզբունքի ներդրման հետ:

6) Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով կատարվող լրացման առաջին և երկրորդ պարբերությունները խմբագրական բնույթի են, իսկ երրորդ պարբերությունով կատարվող լրացումով 2023 թվականից ներդրվում է նոր ծրագիր ՀՀ ամբողջ բնակչության համար՝ աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ ծառայությունները:

7) Նախագծի 1-ին կետի 12-րդ և 14-րդ ենթակետերով կատարվող լրացումը և փոփոխությունը պայմանավորված են «Առողջության առաջնային պահպանման» ծրագրի ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտա) սկզբունքով փոխհատուցման ներդրման հետ:

8) Նախագծի 1-ին կետի 13-րդ ենթակետով կատարվող փոփոխությունով որոշումից հանվում է «գյուղական բնակավայրեր» բառերը, քանի որ ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունները ներկայումս գործում են նաև քաղաքային բնակավայրերում:

9) Նախագծի 1-ին կետի 17-րդ և 18-րդ ենթակետերով կատարվող լրացումներով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ սահմանված կարգով համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից ուղեգրված զորակոչային տարիքի անձանց և Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներին իրավունք է տալիս արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները անցնել արտահերթ կարգով:

10) Նախագծի 1-ին կետի 19-րդ և 20-րդ ենթակետերով կատարվող փոփոխությունը և լրացումը պայմանավորված են նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով կատարվող փոփոխության հետ, այն է ՝ ՀՀ ամբողջ բնակչության համար ներդրվում է պետական պատվերի շրջանակներում աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ ծառայությունների իրականացումը:

11) Նախագծի 1-ին կետի 21-րդ ենթակետով կատարվող լրացումով հստակեցվում է «Տուժած անձ» շահառուների խմբում ընդգրկված անձանց շրջանակը:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները:

3. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա ԱԱՊ օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետական պատվերի շրջանակներում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայության և դրանցից օգտվող շահառուների քանակի ընդլայնում: 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: 

5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2023 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    09.02.2023 - 24.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4044

Print