ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«-----» ------------- 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
- Որոշման 3–րդ կետի ա) ենթակետի երկրորդ պարբերության մեջ «հանրակրթական» բառը փոխարինել «կրթական» բառով։
- Որոշման 4-րդ կետի և Որոշման հավելվածի 13-րդ կետի զ) ենթակետերից հանել «տեղեկատվական և հաղորդկացման տեխնոլոգիաների ոլորտի» բառերը։
- Որոշման հավելվածի 11-րդ կետում ավելացնել նոր զ) ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ «զ) հեռավար կրթության կազմակերպումը։»։
- Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 16-րդ կետի ժգ/ ենթակետը։
5) Որոշման հավելվածի 20-րդ կետի՝
ա․ ա) ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից» բառերով:
բ․ դ) ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից» բառերը փոխարինել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերով:
գ․ ե) ենթակետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերը փոխարինել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից» բառերով:
6) Որոշման հավելվածի 23-րդ կետում «յուրաքանչյուր 2 ամիսը մեկ» բառերը փոխարինել «տարեկան առնվազն 4» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Discussed
07.02.2023 - 23.02.2023
-
Type
Charter
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2891
Print