«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
14.11.2017
2-րդ մասի 5-րդ կետի «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:
Discussed
08.11.2017 - 23.11.2017
Type
Decision
Area
Financial, Territorial administration and development, Economical
Ministry
Yerevan Municipality
08.11.2017 14:57
23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
Views 10921
Print14.11.2017
2-րդ մասի 5-րդ կետի «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով։
14.11.2017
1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող հաշմանդամություն ունեցող անձ կամ հաշմանդամություն ունեցող անձ (այդ թվում՝ երեխա) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.»:
14.11.2017
1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «հաշմանդամություն ունեցող երեխա է»։