Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

84%16%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 5-րդ մասը «դրույքաչափերը,» բառից հետո լրացնել «լրացուցիչ աշխատավարձի ֆոնդը,» բառերով:

Հոդված 2.  Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ:

«5.1 Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին, տեղակալներին և հանրային պաշտպաններին լրացուցիչ աշխատավարձի հատկացման նպատակով նախատեսվում է հանրային պաշտպանի գրասենյակի լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ:

Լրացուցիչ աշխատավարձի ֆոնդից հատկացումները կատարվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված կարգով: Հատկացումները կարող են կատարվել միայն սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված  նպատակով»:

Հոդված 3.  Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ․

«7.1. Լրացուցիչ աշխատավարձի ֆոնդի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի քսան տոկոսի չափով»:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասում «աշխատանքի վարձատրության» բառերը փոխարինել «հիմնական աշխատավարձի» բառերով.

 

 Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    02.02.2023 - 17.02.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Social welfare

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3535

Print