Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Պայմանավորված պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման հետ ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք), «Պետական գույքի կառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում կատարվել են համապատասխան լրացումներ և փոփոխություններ։

 «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը, նոր խմբագրությամբ ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին, համաձայն որի` պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքում շուկայական գնահատումը պարտադիր չէ:

 Նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ իրավական ակտերին պետական գույքի օտարման կարգի համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասեր, որոնց գծով, Կոմիտեն, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չէր կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ նաև օտարում։ Արդյունքում, ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն կարողանում իրականացվել։

Վերոնշյալ գործընթացը կանոնակարգելու համար համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Օրենսգրքում և հարակից օրենքներում։ Այլ կերպ.

Համաձայն Օրենսգրքի 61-րդ հոդվածի պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են`

1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները.

2)իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ սույն օրենսգրքով և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Պետական գույքի կառավարման մասին» նոր խմբագրված ՀՀ օրենքի համաձայն`  օրենքի իմաստով պետական գույք է համարվում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, ներառյալ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (այդ թվում՝ այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի, ինչպես նաև այդ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերը:

Վերոնշյալ հիմքով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին հողամասերի օտարման վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) համապատասխան դրույթներ առկա չեն անհրաժեշտություն է առաջանում նաև լրացումներ և փոփոխություններ կատարել Որոշման մեջ։

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի օտարման գործընթացը։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև կապահովվի օրենսդրական ակտից բխող ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը։

Միաժամանակ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Ն որոշման հանձնառություններից։

  • Discussed

    02.02.2023 - 19.02.2023

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2720

Print