Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում: Թեև նշված մասով նախատեսված է, թե որ պահից է Կառավարության անդամն ստանձնում իր լիազորությունները, նշված դրույթի բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավարության համապատասխան անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով: Սակայն օրենքով կարգավորված չէ Վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահը:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Վերոգրյալի համատեքստում համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել Վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահի որոշման իմաստով: Նշված անորոշությունը և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել այնպիսի դրույթ, որն ուղղված կլինի նշված լիազորությունների ստանձնման և դադարեցման պահի որոշմանը՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներին: Արդյունքում Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահ կհանդիսանա կառավարության պաշտոնական կայքէջում վարչապետի որոշման հրապարակման պահը, բացառությամբ այն դեպքերի, երբ Վարչապետի համապատասխան որոշմամբ լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ կնախատեսվի։

 3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում բարձրացված խնդիրը լուծում կստանա, օրենսդրորեն կհստակեցվի Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող և հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման և դադարման պահը:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։ Նախագիծը մշակվել է Վարչապետի 19.01.2023 թվականի թիվ 02/09.6/1603-2023 հանձնարարականի հիման վրա:

 

  • Discussed

    02.02.2023 - 17.02.2023

  • Type

    Law

  • Area

    Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2130

Print