«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N - Ն
<ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ> ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> բաց բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունն ու կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել <Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կենտրոն) 2023-2027 թվականների ֆինանսական առողջացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին`
1) մինչև 2023թվականի 2-րդ եռամսյակի ավարտն ապահովել իրավախորհրդատուի ծառայությունների ձեռքբերման գործընթացը և ՀՀ կառավարության 2010թվականի դեկտեմբերի 30-ի N1746-Ա որոշման պահանջների կատարումը, Կենտրոնի նոր կանոնադրության հաստատումը,
2) մինչև 2023թվականի 3-րդ եռամսյակի ավարտն ապահովել Կենտրոնի շենքի վերակառուցման/հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքի մշակման, շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման աշխատանքները,
3) մինչև 2023թվականի 4-րդ եռամսյակի ավարտն ապահովել նախագծային փաստաթղթերի մրցութային ձեռքբերման գնման գործընթացի կազմակերպումը,
4) նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնել 2024-2027թվականների ընթացքում վերակառուցման/հիմնանորոգման առաջնահերթ աշխատանքների կատարման և ֆինանսական միջոցների բաշխման ժամանակացույց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
02.02.2023 - 17.02.2023
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 2511
Print