Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ
26-
Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-586-Ն օրենքը, որով նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների ցանկը լրացվել է նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելով: Նշված օրենքի 3-րդ հոդվածով «Նոտարիատի մասին» օրենքի լրացվող 82.5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ վճարման կարգադրություն արձակելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, ինչպես նաև նոտարական գործողության վճար՝ Կառավարության որոշմամբ սահմանված չափով:

Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները սահմանվում են ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման Հավելվածով, որում կարք կա լրացնելու ծառայության նոր սակագին՝ նոտարի կողմից արձակված վճարման կարգադրության համար:  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

          ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ կսահմանվի նոտարի կողմից արձակված վճարման կարգադրության համար ծառայության վճար 10.000-15.000 ՀՀ դրամի չափով:

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելու դեպքում ծառայության վճար գանձելու հետ կապված հարցը:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն սպասվում, իսկ եկամուտներում կարող են լինել ավելացումներ:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը անմիջականորեն չի բխում ռազմավարական որևէ փաստաթղթից, բայց կապված է 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ Կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից: 2022-2026 թվականների ռազմավարության Հավելված 2-ով հաստատված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ» վերնագրված ռազմավարական 6-րդ նպատակի 6-րդ գործողության միջոցառումների թվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը: Ի կատարումն նշվածի՝ 2022թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-576-Ն, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-586-Ն և հարակից օրենքների փաթեթը,  որի կիրարկումն ապահովելուն է ուղղված  նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելու դեպքերում նոտարական գործողության համար ծառայության սակագին սահմանելու վերաբերյալ Կառավարության որոշման մեջ լրացում կատարելը:

  • Discussed

    01.02.2023 - 16.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2854

Print

Suggestions

Սամսոն Զատիկյան

01.02.2023

,,Բյուջեի եկամուտներում կարող են լինել ավելացումներ...,, ինչքա՞ն, ինչպիսի՞ էֆֆեկտի մասին է խոսքը

See more