Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
5 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների և վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:
- Առկա իրավիճակը
2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով ձևավորվել է տեսչական մարմինների համակարգը: Նշված օրենքի, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Տեսչական մարմնինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի համաձայն` տեսչական մարմինները որոշակի ոլորտում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմիններ են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար կիրառում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այդ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախատումների համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների անվանումները:
Առողջապահության բնագավառում «Հոգեբուժական օգնության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Գովազդի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքում նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ: Այսպիսով անհրաժեշտություն է առաջանում օրենսգրքում վարչական պատասխանատվություն նախատեսել
- հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները խախտելու համար,
- մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելու համար,
- մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելու համար,
- մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու պահանջները խախտելու համար:
Առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների պրակտիկան ցույց է տալիս, որ գործող օրենսգրքում նախատեսված որոշ իրավախախտումների համար վարչական տուգանքի չափը բավարար չէ այդ իրավախախտումների կանխումն ապահովելու համար։ Այսպես, դրանք նաև որոշ դեպքերում այնքան ցածր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել տուգանքը, քան վերացնել իրավախախտումը։
Ելնելով կոնկրետ տեսչական մարմնի գործունեության ոլորտային առանձնահատկություններից (այդ թվում՝ տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունից) անհրաժեշտություն է առաջացել վերանայել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.1-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքներին խոչընդոտելու համար, իսկ օրենսգրքի տարբեր հոդվածներով վարչական պատասխանատվություն է նախատեսվում առանձին տեսչական մարմինների ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար: Միևնույն ժամանակ օրենսգրքում որոշ տեսչական մարմինների դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսված այդ տեսչական մարմինների հանձնարարականները չկատարելու համար, իսկ որոշների համար՝ ոչ: Այս առումով բոլոր տեսչական մարմինների համար միասնական մոտեցումն ապահովելու և օրենսգրքում չհիմնավորված կրկնորդումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջանում տեսչական մարմինների ստուգումների իրականացմանը խոչընդոտելու և հանձնարարականը չկատարելու համար վարչական պատասխանատվություն նախատեսել միևնույն զանցակազմերով:
- Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է՝
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է,
- սահմանել նաև վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության օրենսդրություններով նախատեսված պահանջները խախտելու համար,
- միևնույն ժամանակ, ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից և արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից՝ որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ նախատեսել նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ վերանայվել է նախատեսված տուգանքի չափը,
- հստակեցնել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը,
- միասնական կարգավորում նախատեսել տեսչական մարմինների ստուգումներին խոչընդոտելու և հանձնարարականները չկատարելու համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:
- «Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
8 . «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ N 1 հավելվածում ներառված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում Կառավարության հաստատմանը» միջոցառումը, որի նպատակը վարչարարության ընթացակարգերի պարզեցումն է և պատասխանատվության միջոցների հստակեցումը:
-
Discussed
31.01.2023 - 16.02.2023
-
Type
Legal code
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 3346
Print