Add to favourites

The draft has been accepted

«Երևանի համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

            1.Սահմանել Երևանի համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը`

            1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների  (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է`

            հիմնական շենքերի և շինությունների համար`

            ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 75000 /յոթանասունհինգ հազար/ դրամ.

            բ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար`

  • 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/  դրամ,
  • 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,
  • 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/դրամ.
  • 3000 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ.

            ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

            գ. մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

            դ. 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

            2) Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող  շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման  և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով`

            ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

            բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա" ենթակետով  uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով.

            գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույն որոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը.

            3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

            4) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը  uահմանվում է` համաձայն N1 հավելվածի:

           5) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 2 հավելվածի ,

          6) Երևանի վարչական տարածքում`

            ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է յուրաքանչյուր oրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

            բ. հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`  350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ.

            գ. խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է  87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

            դ. համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է  համաձայն N 3 հավելվածի

            7) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ:

            8) Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`

            ա. առևտրի oբյեկտների համար`   87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

            բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 175000 /մեկ հարյուր յոթանասուն հինգ հազար/ դրամ.

            գ. բաղնիքների (uաունաների) համար` 875000 /ութ հարյուր յոթանասունհինգ հազար/ դրամ.

            դ. խաղատների համար` 1750000 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար/ դրամ.

            ե. շահումով խաղերի համար` 875000 /ութ հարյուր յոթանասունհինգ հազար/ դրամ.

            զ. վիճակախաղերի համար` 262000 /երկու հարյուր վաթսուներկու հազար/ դրամ.

            9) Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար uահմանվում է` 1 տնային կենդանի պահելու համար 5000 /հինգ հազար/ դրամ.

            10) Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

            ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

  • Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ.
  • Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ. ( Մյասնիկյան պող.` 3500 /երեք հազար հինգ հարյուր) դրամ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 /երեք հազար/դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ)
  • Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

            բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

  • Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում`  4000 /չորս հազար/ դրամ.
  • Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ.  (Մյասնիկյան պող.՝ 7000 /յոթ հազար/ դրամ)
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 7000 /յոթ հազար/  դրամ)
  • Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 /յոթ հազար/  դրամ.

            գ. այլ արտաքին գովազդի համար`

  • Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ.
  • Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ. (Մյասնիկյան պող.՝ 2625 /երկու հազար վեցհարյուր քսանհինգ/ դրամ).
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 /երկու հազար երկու հարյուր /դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/  դրամ).
  • Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/  դրամ.

            դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/  դրամ:

           11) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում  այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով.

12) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով.

            13) Երևանի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային  տարվա համար սահմանվում է` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ:

            14) Երևանի վարչական տարածքում մարդատար տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար uահմանվում է` 10000 /տաս հազար/ դրամ:

            15) Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`

          ա.  3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/դրամ.

          բ.   5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տաս միլիոն/ դրամ.

          գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամ.

           դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 /քսան միլիոն/ դրամ.

         16) Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:

  1. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:

  1. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է: 

  • Discussed

    08.11.2017 - 23.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

08.11.2017 14:30

23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10670

Print