Add to favourites

Under development

«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» ՀՀկառավարության որոշման նախագիծը

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 16-րդ հոդվածի 4-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից այսուհետև՝ ոստիկանություն) մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

 


Հավելված 1
ՀՀ կառավարության ------ թվականի
--------------- ի N -Ն որոշման
Կ Ա Ր Գ



ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ


1․ Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց մարտական զենքի առանձին տեսակներ, այդ թվում՝ փամփուշտներ տրամադրվում է օրենքով իրենց վրա դրված պարտականությունների կատարման նպատակով:
2․ Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց մարտական զենքի առանձին տեսակներ, այդ թվում՝ փամփուշտներ տրամադրվում են ոստիկանության կողմից:
3. Մարտական զենքի հետ միասին կարող է տրվել զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
4. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց մարտական զենք տրամադրվում է ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։
5․ Մարտական զենք տրամադրելու համար հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձը պետք է ունենա զենք և փամփուշտներ պահելու զետեղարանի թույլտվություն։
6. Մարտական զենքը և փամփուշտները ոստիկանությունից ստանում է կազմակերպության զենք և փամփուշտներ պահելու զետեղարանի պատասխանատու անձը, որի վերաբերյալ կնքվում է հանձնման-ընդունման ակտ:
7․Հատուկ կանոնադրական խնդիրների իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին մարտական զենքը ամրակցվում է ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով։
8. Մարտական զենքը գործադրելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ անսարքության դեպքում ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում իրավաբանական անձի ղեկավարը գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը:
9․Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում 3-օրյա ժամկետում տրամադրված զենքը և փամփուշտները հանձնման-ընդունման ակտով հանձնվում է ոստիկանություն։
10. Տրամադրված մարտական զենքից հրաժարվելու ցանկության դեպքում իրավաբանական անձը 3-օրյա ժամկետում զետեղարանի պատասխանատուի միջոցով այն փոխանցում է ոստիկանություն: Ոստիկանությունն ապահովում է հաշվեցուցակային զենքի և փամփուշտների վերադարձը, որի վերաբերյալ կնքում է հանձնման-ընդունման ակտ և տեղեկացնում իրավաբանական անձին:
11. Սույն որոշմամբ նախատեսված ժամկետներում մարտական զենքը և փամփուշտները ոստիկանություն չհանձնվելու դեպքում դրանց վերադարձն ապահովում է ոստիկանությունը, որի վերաբերյալ կազմված արձանագրության մեկ օրինակը ոստիկանությունը փոխանցում է իրավաբանական անձին:

 

 

 Հավելված 2
ՀՀ կառավարության ------ թվականի
--------------- ի N -Ն որոշման
Կ Ա Ր Գ



ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ


1. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծառայողական զենք, այդ թվում՝ փամփուշտներ, տրամադրվում են պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով:
2.Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծառայողական զենք և փամփուշտներ տրամադրվում են ոստիկանության կողմից:
3. Ծառայողական զենքի հետ միասին կարող է տրվել զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
4. Ծառայողական զենքը տրամադրվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց աշխատակազմի դիմումի հիման վրա, որին կցվում է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:
5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցումը կազմակերպում է ոստիկանությունը:
6. Ծառայողական զենքը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձը ստանում է անձամբ, որի վերաբերյալ կնքվում է հանձնման-ընդունման ակտ:
7. Ծառայողական զենքը գործադրելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ դրանց անսարքության դեպքում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի աշխատակազմը ոչ ուշ, քան24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը:
8. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում աշխատակազմը դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է ոստիկանությանը:
9. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված ծառայողական զենքը և փամփուշտները 3-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է ոստիկանություն:
10. Պաշտոնավարման ընթացքում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի՝ տրամադրված ծառայողական զենքից հրաժարվելու ցանկության դեպքում աշխատակազմը 3-օրյա ժամկետում զենքը փոխանցում է ոստիկանություն: Ոստիկանությունն ապահովում է ծառայողական զենքի և փամփուշտների վերադարձը, որի վերաբերյալ կնքում է հանձնման-ընդունման ակտ և տեղեկացնում աշխատակազմին:
11. Սույն որոշմամբ նախատեսված ժամկետներում ծառայողական զենքը և փամփուշտները ոստիկանություն չհանձնվելու դեպքում դրանց վերադարձն ապահովում է ոստիկանությունը, որի վերաբերյալ կազմված արձանագրության մեկ օրինակը ոստիկանությունը փոխանցում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի աշխատակազմ:

 

  • Discussed

    30.01.2023 - 14.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3627

Print