Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանով, որ առ այսօր շուկայում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք: Այդ իսկ պատճառով վերահսկողությունը  առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է փոփոխել մի շարք դրույթներ:

Հարկ է նշել, որ նախագծի ընդունմանը զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություն և լրացում կատարել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 112.8 հոդվածում փոփոխել տուգանքի չափը:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ ոչ սպնդանոցային ծագման մթերք հայտաբերելու դեպքում՝ առանց փորձաքննության ենթարկելու տնտեսավարողի միջոցների հաշվին վտանգավոր արտադրանքը ենթարկել ոչնչացման՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը:

3.Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունմամբ նախատեսվում է վերահսկել վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը, միաժամանակ՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը:

  • Discussed

    30.01.2023 - 14.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3278

Print