Add to favourites
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Agree
-
6 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հովհաննես Բուրմանյան 30.01.2023 14:40:03 | «10 օր»-ի իմպերատիվ լինելը կառաջացնի բազմաթիվ հետևանքային խնդիրներ: Հիշեք, թե 2019-ին «24 ամսվա» ժամկետի հիմնավորումն ինչու եք տվել: Առաջարկում եմ «24 ամսվա» բառերից հետո լրացնել «կամ Կողմերի միջև համաձայնեցված ավելի կարճ ժամկետի» բառերը: | Պայմանագրով ամրագրվելիք տասնօրյա ժամկետը պայմանավորած է այն հանգամանքով, որ դրա կնքումից հետո բաշխողն իրականացնում է միացման աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների գնման, ֆինանսական միջոցների հատկացման պլանավորում, իսկ այդ աշխատանքների փաստացի իրականացումն սկսում է միայն վերը նշված վճարի վճարումից հետո։ Հետևաբար այն պարագայում, երբ միացման վճարը վճարվում է պայմանագրի կնքումից երկարատև ժամանակ անց, բաշխողի կողմից պայմանագրի կնքման պահին կատարված գնման պլանավորման և աշխատանքների փաստացի կատարման օրվա դրությամբ իրականացված ծախսերը չեն համապատասխանում միմյանց: | փոփոխություն չի կատարվել |