«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծեր
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծերի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-Ն որոշման համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձինք հանձնաժողով են ներկայացնում հաշվետվություն՝ վերոնշյալ մարմիններին ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի №1069-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) (այսուհետ՝ «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ մատուցելու պահանջի կատարման վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-Ն որոշմամբ սահմանված է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը:
Այս կապակցությամբ, հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող՝ հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունները կանոնավոր միասնական ցանկում ներառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը նույնպես ներառել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորվող անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների միասնական ցանկում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերով նախատեսվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը ներառել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորվող անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող կանոնավոր հաշվետվությունների միասնական ցանկում և հստակեցնել այդ հաշվետվության ներկայացման կարգը, պարբերականությունն ու ժամկետները: Մասնավորապես, սահմանվել է, որ հաշվետվությունը հանձնաժողով է ներկայացվելու կիսամյակային պարբերականությամբ՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը:
Վերոնշյալով պայմանավորված լրամշակվել է նաև 2017 թվականի հունիսի 7-ի N234-Ն որոշումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագծերը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նախագծերը քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը կներառվի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի հաշվետվությունների միասնական ցանկում, ինչը կնպաստի օպերատորների կողմից հաշվետվությունների արդյունավետ ներկայացմանը:
-
Discussed
27.01.2023 - 12.02.2023
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 2775
Print