Under development
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով 2022 թ. սեպտեմբերի 27-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը։
2. Ընթացիկիրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Համաձայն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով, և իրականացնում զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:
Յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու թիրախները` մշակվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը, որն իր մեջ ներառում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերը և ծառայությունները, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի բաշխումն՝ ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի:
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 29-ի N 1515-Լ որոշմամբ հաստատվել են միայն զբաղվածության կարգավորման 2023 թ. պետական ծրագրի միջոցառումները, ինչով պայմանավորված էլ նշված ծրագրի հետագա մշակումը և հաստատումը տվյալ ձևաչափով համարվել է ոչ նպատակահարմար։
Ելնելով վերը նշվածից և հիմք ընդունելով 2022 թ. սեպտեմբերի 27-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ մշակվել է նախագիծը, որով փոփոխություններ են կատարվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքից կհանվի զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չկան:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի։
-
Discussed
24.01.2023 - 08.02.2023
-
Type
Law
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2973
Print