Add to favourites

«ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 270-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

1․ Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները՝ դրանք տարբերակելով նաև ըստ փոխադրողների, ինչի արդյունքում փոքրածավալ բեռներ փոխադրողների համար կնախատեսվեն ապրանքների ժամանակավոր պահպանության առավել մեղմ չափանիշներ՝ նշված անձանց կողմից տեղափոխվող բեռները սեփական պահեստներում պահպանելու նպատակով․

2․ Մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները․

3․ Ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության կանոնների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջների պահպանվածությունը հաստատող լիազոր մարմիններ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների ավտոմատացում, պարզեցում և մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում։

  • Discussed

    23.01.2023 - 07.02.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2952

Print