Add to favourites

«ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՍՏԱՑՈՂԻ ՊԱՀԵՍՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՎԱՅՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման ավտոմատացման և դրա արդյունքում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման հանգամանքով։

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 7-րդ և 73-րդ հոդվածի 8-րդ մասերի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման պահեստ և ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրեր հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցներն ստացողի պահեստ հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը:

Վերը նշված նորմերի կիրարկման նպատակով նախագծով նախատեսվում է սահմանել ժամանակավոր պահպանման վայրեր ապրանքների մուտքի և ելքի գործառնությունները, որոնց ներդրման արդյունքում կարագացվեն և կպարզեցվեն ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունները՝ ապահովելով մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը։  

  • Discussed

    23.01.2023 - 07.02.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2434

Print