Պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծի և ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձինք հայտի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագիծը:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ, 39-րդ և 50-րդ հոդվածներով սահմանված են ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով դիմումին կից ներկայացվող ուսումնասիրման ծրագիրը և արդյուահանման նախագիծը ինչ պետք է ներառի: Սակայն չեն սահմանված պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, որը իր հերթին առաջացնում է որոշակի բարդություններ և երկիմաստ ընկալումներ հայտատուների համար: Շատ դեպքերում ծրագրերը և նախագծերը ներկայացվում են կամայականորեն կազմված՝ առանց պատշած ձևավորման տեքստի, երբեմն տեքստի բովանդակությունը չի համապատասխանում ծրագրի նպատակին, քարտեզագրական նյութերը և դրանց մաշտաբները պատահականոր են ընտրված:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հանքարդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի կազմանն հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ՀՀ կառավարության որոշման տեսքով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով կամ ՀՀ Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:
4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված որոշման նախագծի ընդունումով ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերը և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագծերը լիազոր մարմին կներկայացվեն սահմանված պահանջների պահպանմամբ:
-
Discussed
08.11.2017 - 29.11.2017
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
Views 8409
Print