Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N318-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N495-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2022 թվականի N  -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N318-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N495-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի
4-ի  «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 «6. Սահմանել, որ սույն որոշմամբ․

1) ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչված անձանց վրա.

2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչված անձանց վրա.

3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝  3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչված անձանց վրա.

 4) զինծառայության ընթացքում վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինծառայության ընթացքում խեղում ստացած անձանց վրա։»։

2) որոշման N1 հավելվածի 9-րդ կետում «իրավասու պետական մարմնի» բառերից հետո լրացնել «կամ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի»  բառերով․

3) որոշման N1 հավելվածի 20-րդ կետից հանել «խեղման,» բառը, իսկ «բժշկասոցիալական փորձաքննության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման» բառերը․

4) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում «մարմնի» բառից հետո լրացնել  «կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերը․

5) որոշման N 7 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «մարմինները» բառից հետո լրացնել «կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները» բառերը․

6) որոշման N 7 հավելվածի 5-րդ կետի 1-րդ ենթակետի «ե» պարբերությունում «հապավումը» բառից հետո լրացնել «, իսկ անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովների համար՝ «ՖԳՀ» հապավումը» բառերը․

7) որոշման N 7 հավելվածի N 1 ձևի 4-րդ կետում «բժշկասոցիալական» բառից հետո լրացնել «կամ ֆունցիոնալության գնահատում» բառերը․

 8) որոշման N 10 հավելվածի 15-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել «կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի
    15-ի«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի
    15-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 495-Ն որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» և «է», 4-րդ ենթակետի «ա», «բ» և «դ» և 6-րդ ենթակետի «դ» պարբերությունները։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 532-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «սահմանվում է» բառից հետո լրացնել «բժշկասոցիալական վերափորձաքննության կամ» բառերը․

2) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «բ․5-րդ կետում «փորձաքննության» բառից հետո լրացնել  «կամ անձի ֆունկցիոնալության գնահատման» բառերը,»․

3) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «գ․5-րդ կետի «գ» ենթակետում «աստիճաններ» բառից հետո լրացնել  «կամ անձի գործունեության և մասնակցության սահմանափակման աստիճաններ» բառերը,»․

4) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «դ․ 6-րդ կետի «գ» ենթակետը «աննշան)» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի խանգարման աստիճանը (թեթև, միջին, ծանր, խոր)» բառերը,»․

5) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․

6) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության մեջ «առաջացել է» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարում կամ ֆունկցիայի բացակայություն կամ» բառերը․

7) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «է․14-րդ կետում «խանգարումների» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի ծանր աստիճանի խանգարման (խախտման)» բառերը,»․

8) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ը․15-րդ կետում «խանգարումների» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման (խախտման)» բառերը, իսկ «չափավոր խանգարման» բառերից հետո լրացնել «կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման (խախտման)» բառերը,»․

9) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «թ․ 16-րդ կետում «խանգարումների» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի թեթև աստիճանի խանգարման (խախտման)» բառերը,»․

10) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ժ․ 17-րդ կետում «փորձաքննվելիս» բառից հետո լրացնել  «կամ ֆունկցիոնալության գնահատում անցնելիս» բառերը,»․

11) Որոշում 1-ի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ժգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ժգ․ 10-րդ կետում «ծրագրի» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների անհատական ծրագրի», իսկ  22-րդ կետում «ծրագրում» բառից հետո՝ «կամ ծառայությունների անհատական ծրագրում» բառերը։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

  • Discussed

    20.01.2023 - 06.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2753

Print