Add to favourites

«Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Anahit Avetisyan 26.01.2023 10:00:22 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի ապահովում Երևան քաղաքի կառուցապատվող տարածքների գազամատակարարման ամբողջական և համակարգված լուծում և չի համապատասխանում պետական կարգավորման մի շարք սկզբունքներին։ Դրանցից ամենակարևորն է բազմահարկ շենքերում կյանքի և գույքի անվտանգության ապահովումը, հաշվի առնելով Հայաստանի դիրքը երկրաշարժերի գոտում, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և հատկապես այն հանգամանքը, որ հայաստանցիները չեն սիրում ենթարկվել անվտանգությանը վերաբերող օրենքների և կանոնների պահանջներին, ինչի արդյունքում վերջերս այսքան ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Բարձրահարկ շենքերի գազիֆիկացման հետ կապված կյանքի և գույքի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ստանդարտներով սահմանափակվում էր 9 հարկից բարձր շենքերի գազիֆիկացումը։ Այդ պահանջը գործում էր մինչև ՀՀ կառավարության 5․12․2002 թ N 2024-Ն որոշման ընդունումը, որի հավելվածի 7-րդ կետի համաձայն բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվեց «անկախ հարկայնությունից որոշակի տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում»։ Սակայն այն վերաբերվեց միայն տվյալ որոշման ընդունման պահին «Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքներին», այլ ոչ թե նորակառույց շենքերին։ Ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 9․02․2006թ․ N 129-Ն որոշմամբ հաստատված կարգում հստակ սահմանվեց, որ այն չի տարածվում «նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացմանը», հաշվի առնելով մի շարք չլուծված խնդիրների և ռիսկերի առկայությունը: Խնդիրներից մեկն էր բարձրահարկ շենքերի ջերմամատակարարումը, քանի որ առավել օպտիմալ տարբերակ էր համարվում այդ շենքերի գազիֆիկացմանը համընթաց կենտրոնացված ջերմամատակարարման կազմակերպումը։ Քննարկման կարիք ունի նաև սույն նախագծով առաջարկվող կառուցապատվող թաղամասերի գազամատակարարման համար բաշխման ցանցում ներդրումների մեխանիզմը։ Այն ենթադրոմ է, որ գազամատակարման ենթակառուցվածքը կառուցվելու է բյուջեի, այսինքն հարկատուների հաշվին, այնուհետև գազամատակարարման ցանցին նորակառույցների սպառողների միացման ծախսերը ներառվելու են գազի սակագնի հաշվարկում, որպեսզի հարկատուները մեկ անգամ ևս փոխհատուցեն այդ ծախսերն արդեն որպես գազի սպառողներ։ Արդարացի չէ նոր սպառողների միացման նպատակով մեր հարկերից ձևավորվող բյուջեի միջոցներն ուղել գազամատակարարման ենթակառուցվածքի կառուցմանը, քանի որ դա գազամատակարարի պարտականությունն է իրեն տրված լիցենզիայի համաձայն։ Ի դեպ, մինչև 9-հարկանի շենքերի բնակիչներին գազամատակարարը պարտավոր է միացնել համաձայն իրենց դիմումների և ԳՄՕԿ-ի պահանջների, քանի որ նա տեղեկացված էր նոր կառուցվող շենքերի վերաբերյալ և ժամանակին պարտավոր էր արդիականացնել իր ենթակառուցվածքը, կատարելով համապատասխան ներդրումներ, փոփոխելով գազիֆիկացման համապատասխան ծրագրերը և համաձայնեցնելով դրանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Պետությունն իր հերթին կարող է կազմակերպել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսավորել նոր կառուցվող թաղամասերի կենտրոնացված ջերմամատակարարումը։ Պետք է հաշվի առնել նաև հանրային ծառայությունների գործունեության կարգավորման «իրականացված ծախսերի հասցեականության» սկզբունքը, համաձայն որի ծախսը փոխհատուցում է նա, ով առաջացրել է այն։ Տվյալ դեպքում ծախսը առաջացնում են նոր կառուցվող թաղամասերի բնակիչները, ուրեմն նրանք էլ պետք է փոխհատուցեն այն (միանվագ վճարների կամ բաժանորդային վճարների միջոցով)։ Նախագիծն առաջացնում է մի շարք այլ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Նախագծի վերնագիրը խմբագրման կարիք ունի։ Ինչ վերաբերվում է կառուցապատման խնդիրների ամբողջական և համակարգված լուծմանը հանրային ծառայությունների մատուցման ապահովման մասով, ապա առաջարկվում պահանջ սահմանել, որ մինչև կառուցապատվող տարածքների նախագծումը հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները տրամադրեն գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման միացման կետերը և ծավալները/հզորությունը/, ներառելով այդ պահանջները համապատասխան պայմանագրերում։