«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը
-
2 - Agree
-
7 - Disagree
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը բխում է սույն թվականի հոկտեմբերի 10-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին կայացած՝ բանկային գործունեության մասին խորհրդակցության թիվ Վ/104-2022 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետից և 5-րդ կետից։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինվում է ակրեդիտիվի բացման մեխանիզմով։
- Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը.
Հարկ է նշել, որ ակրեդիտիվի բացման մեխանիզմն արդեն իսկ նախատեսված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 935-941 հոդվածներով։
Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիան օրենսգրքի 570-րդ հոդվածով սահմանվում են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները։
Նախագծով կարգավորվում է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինվում է ակրեդիտիվի բացման մեխանիզմին։
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հետևյալ մեխանիզմը՝ բնակարանի պայմանագրի կնքում, հիպոտեքի ձևակերպում, ակրեդիտիվի բացում կառուցապատողի կողմից, որի համար սահմանվում են պայմաններ և ավարտական ակտի տրամադրման դեպքում կառուցապատողի կողմից ակրեդիտիվի օգտագործման թույլտվություն։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում գնորդը ապահովվում է կառուցապատման գործընթացում ծագող հետագա խնդիրներից՝ մինչև կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը և սեփականության իրավունքի փոխանցման ակտի տրամադրումը։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի և եկամուտների նվազեցումներ, քանի որ հիմպոտեքային վարկերը կտրամդրվեն ավելի ուշ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
13.01.2023 - 29.01.2023
-
Type
Legal code
-
Area
Urban planning, Energy and natural resources, Economy, Financial
-
Ministry
Ministry of Economy
Views 3498
Print