-
5 - Agree
-
22 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 8-ի 3-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելուն ուղղված պետական քաղաքականությանն աջակցելը»։ | Ընդունվել է ի գիտություն: Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի խնդիրները սահմանելիս, հաշվի են առնվել ՀՀ վարչապետի 28.12.2012թ. թիվ 1295-Ն որոշմամբ սահմանված պահանջները և իրավակիրառ պրակտիկան: Հարկ է նշել, որ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը ստեղծվում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությանն աջակցելու, հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության ապահովման նպատակով: Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որպես երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներ են նախանշված նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված՝ երեխայի իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչպես նաև երեխայի նկատմամբ խտրականության կիրառումը բացառելը: Հետևաբար, կոչված լինելով աջակցելու երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությանը, որի հիմնական նպատակներից է նաև խտրականության բացառումը, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը բովանդակային առումով իրականացնում է նաև առաջարկությամբ ներկայացված խնդիրը: | |
2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 8-ի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «նպաստում է հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստուցիոնալացման գործընթացին և որդեգրմանը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 10։ | Չի ընդունվել, քանի որ առաջարկությամբ ներկայացվածը դուրս է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի՝ Նախագծով նախատեսված գործառույթների շրջանակից: Միաժամանակ, առաջարկությամբ հստակեցված չէ, թե ինչ կերպ կարող է ազգային հանձնաժողովը նպաստել առաջարկությամբ մատնանշված գործընթացների իրականացմանը: | |
3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 8-ի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «առաջարկություններ է ներկայացնում հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում աղքատության մակարդակի վերացման վերաբերյալ»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 11։ | Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործառույթները, որոնք սահմանելիս հաշվի են առնվել իրավակիրառ պրակտիկան և ՀՀ վարչապետի 28.12.2012թ. թիվ 1295-Ն որոշմամբ սահմանված պահանջները: Բացի այդ, Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված և երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից իրականացվելիք մի շարք գործառույթներ բովանդակային առումով որոշակիորեն կարող են ներառել նաև առաջարկությամբ ներկայացվածը: | |
4 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 9-ի 1-ին մասի 7-րդ կետի «նրա մոտ» բառերից հետո լրացնել «ՀՀ պետականության հանդեպ հարգանքի և պատասխանատվության զգացումի» բառերով։ | Առաջարկությունն ընդունելի է: Նախագծում կկատարվի համապատասխան լրացում: | |
5 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 9-ի 1-ին մասի 8-րդ կետի «ազգային ինքնության» բառերից հետո ավելացնել «և լսողության խնդիրներ ունեցող երեխաների մոտ լեզվական և մշակութային ինքնության» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 4-ը (CRPD/C/GC/4), պարբերություն 35։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը վերաբերում է բոլոր երեխաներին: Բացի այդ, հիշյալ դրույթը մշակվել է՝ հաշվի առնելով ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայով ամրագրված մի շարք նորմերի պահանջները: | |
6 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 9-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9) երեխաների շրջանում հիվանդությունների կանխարգելման, բուժման, առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը» բառերով։ Հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսությունը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որի վերաբերյալ իր մտահոգությունն է ներկայացրել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն եզրափակիչ դիտարկումներում։ Հիվանդությունների կանխարգելումը վերաբերում է բոլոր երեխաներին և բոլոր երեխաները պետք է ունենան բուժման և առողջության վերականգման ծրագերի հասանելիություն։ | Չի ընդունվել, քանի որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 8-րդ կետով, որպես սոցիալական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է մատնանշվում նաև հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը: Հետևաբար, Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, որպես երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակ նախանշվածը համահունչ է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 8-րդ կետով ամրագրված նորմին: | |
7 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 9-ը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «11. հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով»։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաներն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, կրթությունից, բնակության վայրից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Բացի այդ, Նախագծի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և աջակցում է դրանց լիակատար իրականացմանը՝ առանց հաշմանդամության կամ հիվանդության պատճառով որևէ խտրականության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Հետևաբար, առաջարկությամբ ներկայացված դրույթը լրացնելու անհրաժեշտություն առկա չէ: | |
8 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 9-ի 2-րդ մասի «անհատականություն» բառից հետո լրացնել «և ինքնությունը» բառերը։ | Չի ընդունվել, քանի որ իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը պահպանելու երեխայի իրավունքը և այն հարգելու պարտավորությունն ամրագրված է Նախագծի համապատասխան հոդվածներում: | |
9 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 14-ի 2-րդ մասը լրացնել նոր կետով. «Իրականացնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին խելամիտ հարմարեցումների տրամադրման քաղաքականություն»։ | Չի ընդունվել, քանի որ նախագծի 14-րդ հոդվածը մշակվել է՝ հիմք ընդունելով համայնքի ղեկավարին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունները: | |
10 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 16-ի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կանխարգելման և հաշմանդամության ցուցանիշների նվազեցման» բառերը։ Հաշմանդամության կանխարգելման և ցուցանիշների նվազեցման արհեստական գաղափարախոսությունը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որի վերաբերյալ իր մտահոգությունն է ներկայացրել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն եզրափակիչ դիտարկումներում։ | Չի ընդունվել, քանի որ նշված դրույթը ոչ մի աղերս չունի «ցուցանիշների նվազեցման արհեստական գաղափարախոսության» հետ, ինչպիսի հանգամանքը նշված է առաջարկությունում: Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը, հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը հանդիսանում է սոցիալական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը (հիմք` ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդված): Այդ առումով, մեր խորին համոզմամբ, երեխաների շրջանում հիվանդությունների կանխարգելման և հաշմանդամության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումները պետք է ներառվեն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության տարեկան ծրագրում: | |
11 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 16-ի 1-ին մասի 6-րդ կետից հանել «ինչպես նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող» բառերը։ Շեշտադրումն անհասկանալի է, հատկապես, երբ նկատի ենք առնում հաշմանդամության մասին հասարակական ընկալումները։ Նման տարբերակումը արդարացված կլիներ, օրինակ, հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում, քանի որ նրանք անտեսանելի են հաշմանդամության քաղաքականություններում։ | Չի ընդունվել, քանի որ ինչպես արդեն բազմիցս առիթ ունեցանք նշելու, Նախագիծը կոչված է ապահովելու նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պաշտպանությունը, սահմանելու անհրաժեշտ գործիքակազմ՝ այդ երեխաների իրավունքների իրականացումը պատշաճ կերպով ապահովելու համար: Այդօրինակ դիրքորոշումը բխում է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված պահանջների կատարման անհրաժեշտությունից: Հետևաբար, ներկայացված առաջարկությունն ընդունելի չէ: | |
12 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 16-ի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցող տեխնոլոգիաների տրամադրման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները»։ | Չի ընդունվել, քանի որ նախևառաջ, «սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն» եզրույթ, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով) սահմանված չէ: Բացի այդ, Նախագծով նախատեսվում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության տարեկան ծրագրում ներառել ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին վերականգնողական օգնության տրամադրման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: | |
13 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 18-ի 2-րդ մասի «զարգացման համար» բառերից հետո լրացնել «ապահովում է հաշմանդամություն ունեցող երեխաների` այս իրավունքից արդյունավետ կերպով օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 18-րդ հոդվածը շարադրվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածը: | |
14 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 21-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Յուրաքանչյուր երեխա ունի շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից ազատ լինելու իրավունք»։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-10-րդ կետերով սահմանված են բռնության և դրա հնարավոր տարատեսակների հասկացությունները: «Դաժան վերաբերմունքը», որպես այդպիսին, կարող են դրսևորվել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-10-րդ կետերով նախատեսված տարբեր տեսակներով, հետևաբար, այդ արտահայտությունը Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասում ներառելու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է երեխայի շահագործմանը, ապա Նախագծի 44-րդ հոդվածի 5-րդ մասով մասնավորապես սահմանված է, որ երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ բռնությունը, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը։ | |
15 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 21-ի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետությունը ձեռնարկում է օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցառումներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող երեխաներին պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 16-ը, Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները և Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումները։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի կարգավորման առարկա է հանդիսանում ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ բոլոր երեխաների իրավունքների իրականացման, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Հետևաբար, բռնությունից պաշտպանության իրավունքի կրող են հանդիսանում բոլոր երեխաները, անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից: | |
16 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 30-ի 4-րդ մասի 6-րդ կետի «մատչելիությունը» բառերից հետո լրացնել «ներառյալ՝ աջակցող տեխնոլոգիաների միջոցով» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ աջակցող տեխնոլոգիաների կիրառման, դրանցով հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ երեխաներին) ապահովելու հետ կապված հարաբերությունները նախատեսվում է կարգավորել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով: | |
17 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 39-ի 2-րդ մասի 2-րդ կետի «ապահովում դրանց մատչելիությունը» բառերից հետո ավելացնել «հաշմանադամություն ունեցող երեխաների համար» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 39-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պետության պարտավորությունը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին: | |
18 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 44-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է բժշկական հաստատությունների աշխատակիցների կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ծնողական իրավունքներից հրաժարվել հակելը»։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 44-րդ հոդվածով կարգավորվում են ծնողների կողմից երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները, սահմանվում է երեխայի դաստիարակության ընդհանուր պատասխանատվության սկզբունքը: Ներկայացված առաջարկությունը չի բխում վերոհիշյալ հոդվածի կարգավորման առարկայից, դուրս է դրա համատեքստից: | |
19 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 51-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև ֆիզիկական և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը: | |
20 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետությունը ապահովում է հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնական իրավունքներից և ազատություններից օգտվելը մյուսների հետ հավասար հիմքուններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերին համապատասխան»։ | Ներկայացված առաջարկությունը հակասում է նախորդ կետում՝ Նախագծի նույն հոդվածի նույն մասի վերաբերյալ ներկայացված առաջարկությանը: (Նախագծի 51-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու մասին ներկայացվել են երկու տարբեր առաջարկություններ): Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ հիշյալ կետով ներկայացված առաջարկությունը բովանդակային առումով արտացոլված է Նախագծի մի շարք դրույթներում: | |
21 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար միջավայրի մատչելիությունը, հավասար հնարավորությունների ապահովումը և խելամիտ հարմարեցումների տրամադրումը՝ նպաստելով նրանց որակյալ ներառական կրթությանը բոլոր մակարդակներում»։ Անհասկանալի է ֆիզիկական և մտավոր խնդիրների շեշտադրումը, հաշվի առնելով, որ հաշմանդամությունն առաջինն ասոցացվում է ֆիզիկական հաշմանդամության հետ։ Բացի այդ՝ մոտեցումը հիմնված է բացառապես հաշմանդամության բժշկական մոդելի վրա, որը հաշմանդամություն ունեցող երեխաներին դիտարկում է միայն բժշկական-վերականգնողական համատեքստում։ Ասվածի ապացույցն է «արատաբանական» բառի կիրառումը։ Բացի այդ «հարմար աշխատանք» եզրի կիրառումը այս ձևով կարող է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների շահագործմանը։ | Ընդունվել է մասնակի: Նախագծի 51-րդ հոդվածի 2-րդ մասում կհանվի «արատաբանական» բառը: Ինչ վերաբերում է առաջարկությամբ մատնանշված՝ «ֆիզիկական և մտավոր խնդիրների շեշտադրման» անհասկանալիությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ Նախագծով ոչ թե շեշտադրվում են ֆիզիկական կամ մտավոր խնդիրները, այլ այդպիսի խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Ինչպես արդեն առիթ ունեցանք նշելու, Նախագծի 51-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև ֆիզիկական և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչն ուղղակիորեն բխում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի պահանջներից: Անդրադառնալով «հարմար աշխատանք» արտահայտության վերաբերյալ ներկայացված դիրքորոշմանը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ հասկացությունը սահմանված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով: | |
22 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի 3-րդ մասի «համապատասխան աջակցության» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ վաղ միջամտության» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ «Վաղ միջամտություն» արտահայտությունը, որը առաջարկվում է ներառել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների իրականացման համատեքստում, իրավական առումով որոշակի չէ, տեղիք կտա տարաբնույթ և իրարամերժ մեկնաբանությունների: | |
23 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի 4-րդ մասի «առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ» բառերից հետո լրացնել «ներառյալ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց ծնողների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների մասնակցությունը դրանց մշակման, իրականացման և մշտադիտարկման և գնահատման փուլում» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ երեխային վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացին հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աջակցող ցանցի մասնակցությունն ամրագրված է որպես երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը (հիմք՝ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ): Ուստի, Նախագծի 51-րդ հոդվածի 4-րդ մասում նույնաբովանդակ դրույթ ներառելու անհրաժեշտությունը բացակայում է: | |
24 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի 5-րդ մասից հանել «ինչպես նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ» բառերը։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 51-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ չունեցող, սակայն ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին: | |
25 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 | Հոդված 51-ի 5-րդ մասի «հասարակության մեջ լիարժեք» բառերը փոխարինել «անկախ կյանքի և մասնագիտական գործունեության» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ երեխաներին հասարակության մեջ լիարժեք կյանքի նախապատրաստումը հանդիսանում է Նախագծի 9-րդ հոդվածով նախանշված՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, հանդիսանում է այն սկզբունքներից մեկը, որով առաջնորդվում է պետությունը՝ երեխայի հանդեպ հարաբերություններում (հիմք՝ Նախագծի 5-րդ հոդված), ինչպես նաև բխում է«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի պահանջներից: Ընդ որում, երեխաներին հասարակության մեջ լիարժեք կյանքի նախապատրաստման մասին համապատասխան դրույթն ամրագրված է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքի 1-ին հոդվածով: Հետևաբար, Նախագծի 51-րդ հոդվածի 5-րդ մասում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: |