Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-Ի N 515-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը  (այսուհետ՝ Նախագծեր) պայմանավորված են ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշմամբ հավելվածի 2-րդ և 4-րդ կետերի կատարումն ապահովելու պահանջից։

 1.Կառավարության և վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս և շրջանառելիս առաջին հերթին ստուգել և հավաստիանալ, թե արդյոք Կառավարությունը և վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ (առկա է արդյոք համապատասխան լիազորող նորմ):

  1. Բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը վարչապետի աշխատակազմ:
  2. Գույքագրել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում)։ Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչև Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին N 202-Ն նախաբանում, որպես իրավական ակտի ընդունման նպատակ ու պատճառ, նշված է միայն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, իսկ     Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին N 515-Ն որոշման նախաբանում, որպես իրավական ակտի ընդունման նպատակ ու պատճառ, նշված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-968-րդ հոդվածները։

Հաշվի առնելով վերոնշյալը և ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշմամբ հավելվածի 4-րդ կետի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  կողմից նախապատրաստվել են Նախագծերը։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին N 202-Ն նախաբանում ավելացնել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը՝ հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը, իսկ    Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին N 515-Ն որոշման նախաբանում ավելացնել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ «հաստատում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.»։

  1. Ակնկալվող արդյունքը

Համապատասխան լիազորող նորմեր չունեցող իրավական ակտերի բացառումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագծերը առընչվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 98-րդ կետի հետ:

  • Discussed

    12.01.2023 - 02.02.2023

  • Type

    Decision

  • Area

    State property accounting, Use and maintenance of state property

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2993

Print