Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման նախաբանում «48-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերը փոխարինել «286-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերով․
  • Որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով» բառերով․
  • Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«2․ Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի տիրապետողը (այսուհետ` տիրապետող) վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը, որում ներառվում են տեղեկություններ անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման, դրանց իրացման և անմաքս առևտրի խանութում ապրանքների մնացորդների վերաբերյալ։»․

  • Կարգի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «կազմակերպիչ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տիրապետող» բառով և դրա հոլովաձևերով․
  • Կարգի 3-րդ կետում «անմաքս առևտրի խանութի կազմակերպիչների» բառերը փոխարինել «անմաքս առևտրի խանութի տիրապետողների» բառերով․
  • Կարգը լրացնել նոր 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«8․ Նույն տիրապետողին պատկանող երկու և ավելի անմաքս առևտրի խանութների առկայության դեպքում տիրապետողը սույն կարգով սահմանված հաշվետվությունը ներկայացնում է առանձին՝ յուրաքանչյուր անմաքս առևտրի խանութի համար։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Discussed

    09.01.2023 - 24.01.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2531

Print