Հրեղեն Սարուխանյան
20.01.2023
Պետք է ամեն կերպ աջակցել տղամարդ ուսուցիչներին,չէ որ նրանք են դպրոցներում մեր երեխաներին ռազմական գիտելիքներ տալիս
Under development
1 - Agree
57 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը:
2022 թվականին Կառավարության սույն որոշման գործարկման ընթացքում արձանագրվեցին մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացի անխոչընդոտ իրականացման համար: Մասնավորապես, հայտերի մուտքագրման ժամանակ հետադարձ կապի ապահովման բացակայությունը հայտատուների և նախարարության համար լրացուցիչ խնդիր էր առաջացնում, որի պատճառով մեծ թվով զանգեր էին ստացվում և և՛ նախարարությունում, և՛ ԿՏԱԿ-ում՝ ճշտելու համար՝ արդյոք դիմումներն ընդունվել են:
Հարկ է նշել, որ ազգային փոքրամասնության լեզուների դասավանդողների համար ևս նախատեսվել էր կամավոր ատեստավորում, մանավանդ որ քիչ դասաժամեր ունենալու պատճառով վարձատրությունը ցածր է: Հաշվի առնելով, որ ազգային փոքրամասնության լեզուների դասավանդողների թափուր տեղեր կան, և պակասը չի լրացվում նույն պատճառով (նաև համապատասխան կրթությամբ մասնագետ չլինելու), ուստի այս փոփոխությամբ առաջարկվում է ատեստավորման հնարավորություն ընձեռել նաև խմբակավարների համար, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ լեզուների դասավանդումը ավելի պատշաճ իրականացնելու հարցում:
Տարընթերցումների հիմք էին հանդիսացել նաև դրույքաչափի փոփոխության ժամկետի, ինչպես նաև դասավանդվող ժամերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարի վերաբերյալ դրույթները, որոնք կարգավորվել են:
Համատեղությամբ աշխատող ուսուցիչների վճարման դրույթը ևս վերանայվել է՝ լավարկման սկզբունքով:
Կամավոր ատեստավորման ընթացքում անհրաժեշտ արդյունք չցուցաբերած ուսուցիչները հնարավոր է՝ այլ աշխատավայրում շարունակեն գործունեությունը, և որևէ արգելող կարգավորում առկա չէ կարգում, ուստի անհրաժեշտություն առաջացավ նոր աշխատավայրում հաստատության տնօրենի պարտականություն սահմանել ուսուցչի վերապատրաստումը կազմակերպելու հարցը:
Գործող կարգում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է «Նախնական զինվորական պատրաստություն, Ֆիզկուլտուրա առարկաների ատեստավորումն իրականացնել միայն թեստավորման եղանակով՝ հաշվի առնելով 2022 թ.-ին ի հայտ եկած խնդիրները:
Ազգային փոքրամասնության լեզուների ուսուցման առկա խնդիրների կարգավորման միջոց է դիտարկվել նաև խմբակավարների մասնակցությունն ատեստավորմանը, որով հնարավոր կլինի դասավանդողների թափուր տեղերը փոքրիշատե համալրել, խթանել բուհական կրթություն ստանալու ձգտումը, բարձրացնել նաև խմբակավարների վարձատրությունը:
Երկարացվել է հայտ ներկայացնելու ժամկետը, կարգավորվել են ատեստավորման գործընթացի ժամանակացույցի և մեթոդական ուղեցույցի հրապարակման ժամկետները:
Ուսուցիչների դրույքաչափի փոփոխության ժամկետի սահմանափակում կարգում չի սահմանվել, սակայն դրույթը հստակեցմանկարիք ուներ։
Հավելավճար ստացող ուսուցիչներին համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար չէր սահմանվել, ինչը դժգոհությունների հիմք էր հանդիսացել:
Կամավոր ատեստավորման գործընթացը շահառուների մի խմբի (օրինակ՝ «Նախնական զինվորական պատրաստություն, Ֆիզկուլտուրա առարկաների ուսուցիչների, համատեղությամբ աշխատողների) համար կիրականացվի ավելի հստակ կարգավորումների համաձայն:
Առանց ժամկետային սահմանափակման դրույքաչափի փոփոխության (200.000 դրամ) մասին դրույթը կլինի ավելի հստակ ձևակերպումով:
Ազգային փոքրամասնության լեզուների ուսուցման որակի բարձրացմանը կարող է նպաստել խմբակավարների մասնակցությունն ատեստավորմանը:
Համատեղությամբ աշխատող ուսուցիչները կարող են հավելավճար ստանալ նաև 2-րդ աշխատավայրում՝ առանց դրույքաչափի փոփոխության:
Աշխատավայրը փոխած ուսուցչի վերապատրաստման պատասխանատու է սահմանվել նոր հաստատության տնօրենը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ և 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի 72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1903-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 2.2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջից։
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Discussed
05.01.2023 - 20.01.2023
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
20.01.2023 17:54
.
Views 5070
Print20.01.2023
Պետք է ամեն կերպ աջակցել տղամարդ ուսուցիչներին,չէ որ նրանք են դպրոցներում մեր երեխաներին ռազմական գիտելիքներ տալիս
19.01.2023
Նախագծի 12-րդ կետի առաջարկված փոփոխության ընդունումը հանգեցնելու է անհավասար հնարավորությունների, մինչդեռ նախագիծը ուղղված է ոլորտի կարգավորմանը։ Այսպես՝ հավելավճարը անկախ ըստ դասաժամերի տրամադրելու դրույթը անհավասար պայմաններ է ստեղծում փոքր և մեծ դպրոցների համար։ Ստացվում է, որ փոքր դպրոցների առավել բանիմաց, կոմպետենտ և բարձր արդյունավետություն գրանցող ուսուցիչը, որը ենթադրաբար կարող է օգտվել նախարարության կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից, ստանալու է ավելի ցածր աշխատավարձ, քան մեծ դպրոցի ավելի ցածր մասնագիտական կարողություններ ունեցող և ցածր արդյունավետություն ունեցող ուսուցիչը, միայն այն պատճառով, որ փոքր դպրոցում նա չունի ավելի շատ դասաժամ ունենալու հնարավորություն։ Ասվածը առավել նկատելի է բնագիտական ուղղության մասնագետների համար։ Սակայն, հաշվի առնելով ԲՏՃՄ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այլ նախագծերը, առավել խոցելի հանրույթը այս նախագծում մնում են «ՆԶՊ և անվտանգ գործունեություն» առարկայի ուսուցիչները, որոնք փոքր դպրոցներում առավելագույնը ունեն 3֊5 դասաժամի հնարավորություն, հետևաբար՝ ամենացածր աշխատավարձ ստանալու դատավճիռ։ Այսպիսով՝ նախագծի 12-րդ կետի ընդունման պայմաններում ամենաբարձր մասնագիտական կարողություններ ունեցող զինղեկը երբևիցե հնարավորություն չի ունենալու ստանալու իրենից առավել թույլ կարողություններ ու մասնագիտական հմտություններ ունեցող ուսուցչից, իրենից բոլորովին անկախ պատճառներով։ Մինչդեռ Կամավոր ատեստացիայի ներդրումը հենց այդ նպատակն էր հետապնդում, մինչդեռ սոցիալական արդարության վերականգնմամբ միայն կարող ենք ունենալ քաղաքացիական հասարակություն ու զարգացող պետություն։
19.01.2023
Նախագծի 12-րդ կետի նշված փոփոխությունը հանգեցնելու է անհավասար հնարավորությունների, մինչդեռ նախագիծը ուղղված է ոլորտի կարգավորմանը։ Այսպես՝ հավելավճարը ըստ դասաժամերի տրամադրելու դրույթը անհավասար պայմաններ է ստեղծում փոքր և մեծ դպրոցների համար։ Ստացվում է, որ փոքր դպրոցների առավել բանիմաց, կոմպետենտ և բարձր արդյունավետություն գրանցող ուսուցիչը, որը ենթադրաբար կարող է օգտվել նախարարության կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից, ստանալու է ավելի ցածր աշխատավարձ, քան մեծ դպրոցի ավելի ցածր մասնագիտական կարողություններ ունեցող և ցածր արդյունավետություն ունեցող ուսուցիչը, միայն այն պատճառով, որ փոքր դպրոցում նա չունի ավելի շատ դասաժամ ունենալու հնարավորություն։ Ասվածը առավել նկատելի է բնագիտական ուղղության մասնագետների համար։ Սակայն, հաշվի առնելով ԲՏՃՄ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այլ նախագծերը, առավել խոցելի հանրույթը այս նախագծում մնում են «ՆԶՊ և անվտանգ գործունեություն» առարկայի ուսուցիչները, որոնք փոքր դպրոցներում առավելագույնը ունեն 3֊5 դասաժամի հնարավորություն, հետևաբար՝ ամենացածր աշխատավարձ ստանալու դատավճիռ։ Այսպիսով՝ նախագծի 12-րդ կետի ընդունման պայմաններում ամենաբարձր մասնագիտական կարողություններ ունեցող զինղեկը երբևիցե հնարավորություն չի ունենալու ստանալու իրենից առավել թույլ կարողություններ ու մասնագիտական հմտություններ ունեցող ուսուցչից, իրենից բոլորովին անկախ պատճառներով։ Մինչդեռ Կամավոր ատեստացիայի ներդրումը հենց այդ նպատակն էր հետապնդում, մինչդեռ սոցիալական արդարության վերականգնմամբ միայն կարող ենք ունենալ քաղաքացիական հասարակություն ու զարգացող պետություն։