Դավիթ Պողոսյան
12.01.2023
Պետք է այս հարցին հրատապ լուծում տալ , որպեսզի մարդիկ հասցնեն գնումը։ միայն վարկային գործընթացը մեկ ամիս է տևում։
16 - Agree
1 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2022թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:
ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 28-ի N 1167-Ն որոշմամբ 2022թ. դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված թվով 518 զինծառայողները նույնպես ընդգրկվել են 2022թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:
2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների և իրադրության լարվածության ու դրանից ելնելով այլ գործընթացների կապակցությամբ զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը իրացնել:
Արդյունքում, 2022թ. համար հատկացված 1018 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր են կնքել ընդամենը 445 շահառու (2022թ. միջին վարկը մեկ շահառուի հաշվարկով կազմել է 18.879.573 դրամ), իսկ 573 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը:
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2022թ. համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը, որի նախադեպը առկա է նաև 2020թ. տրված տեղեկանքների մասով` համաձայն ՀՀ կառավարության 27.01.2021թ. N 83-Ն որոշման:
Որոշման նախագծի համաձայն 2022 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
Discussed
28.12.2022 - 12.01.2023
Type
Decision
Area
Security
Ministry
Ministry of Defense
Views 4030
Print12.01.2023
Պետք է այս հարցին հրատապ լուծում տալ , որպեսզի մարդիկ հասցնեն գնումը։ միայն վարկային գործընթացը մեկ ամիս է տևում։
12.01.2023
Ես առաջարկում եմ օրենքի մեջ կատարել փոփոխություն և գրել, որ ամեն տարվա տրված տեղեկանքը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա խաղարկության օրը