Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                    

 

ՆԱԽԱԳԻԾ

 

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                  «        » ______________ 2023 թվականի N ____-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9N 905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 905-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

       1) 2-րդ կետում «նպատակով շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմը և գործունեության կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 22-ի N 1197-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) կողմից՝ սույն կարգի և իր աշխատակարգի համաձայն» բառերով.

      2) 4-րդ կետում՝

      ա. «հանձնաժողովի կանոնակարգով սահմանված կարգով տեղում ուսումնասիրվում» բառերը փոխարինել «հանձնաժողովն ուսումնասիրում» բառերով,

      բ. «չափը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնահատված չափով» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ.

Երևան

 

  • Discussed

    26.12.2022 - 11.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2982

Print