Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Agree
-
4 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արա Սաղումյան 21.12.2022 10:44:30 | Համաձայն լինելով ներկայացված նախագծին՝ կարծում եմ, որ Հավելված 2-ի 2-րդ կետը հստակեցման կարիք ունի, քանի որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է. «Օրենսգրքի 1078-1087 հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1996 թվականի հունվարի 1-ը»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Վերոգրյալի հիման վրա արդյո՞ք անհրաժեշտ չեք համարում փոփոխություն կատարել նաև վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում, որպեսզի մինչև 01.01.1996թ. կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք նույնպես հնարավորություն ունենան ստանալու փոխհատուցում: | Չի ընդունվել։ Նախագծի մշակման նպատակն է մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձանց՝ կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պետական բյուջեի միջոցներից փոխհատուցում ստանալու կարգը սահմանելը։ Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ խնդրի նախապատմությունը կայանում է նրանում, որ. Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, Աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 30.11.2021 N ՍԴՈ-1618 որոշման 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 15.11.1992 N 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 22.07.2004 N 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխությունն ուժի մեջ մտնելն (ուժի մեջ է մտել 26.08.2004) աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Քննարկման արդյունքներով Սահմանադրական դատարանի 30.11.2021 N ՍԴՈ-1618 որոշման 3-րդ կետի պահանջն իրացնելու համար ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշման կարգավորումներում որոշակի փոփոխություններ և լրացումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Նախագծի կարգավորման առարկան կայանում է նրանում, որպեսզի ապահովվի վերոգրյալ խնդրի կարգավորումը։ |