««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին
Իրավական ակտի հիմնավորումը |
Անհրաժեշտությունը |
««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման։ |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 1.1 կետի համաձայն, մշակվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այնուհետ սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ (oրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N1174-Ա որոշմամբ)։ Սահմանված կարգով քննարկումներ անցնելուց հետո, 2022 թվականի դեկտեմբերի 13-ին (ՀՕ-441-Ն) օրենքն ընդունվել է: Սույն օրենքի 3-րդ հոդվածով էլ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։ |
Կարգավորման նպատակը և բնույթը |
Սահմանել Օրենքից բխող՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման հստակ գործողությունների ծրագիր՝ միջոցառումների ժամանակացույցով և արդյունքային ցուցանիշներով։ |
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից։ |
Ակնկալվող արդյունքը |
««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի կիրարկման ապահովումը։ |
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
20.12.2022 - 05.01.2023
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3049
Print