Թադևոսյան Նաիրա
04.01.2023
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը հստակ ձևակերպված է նախագծում: Պարզեցվել են խնդրահարույց հարցերը : Առաջարկում եմ Ուսումնական նյութերի մեջ հատուկ առանձնացնել քարտեզների, ատլասների առկայությունը։ Նկատի ունենալով վերջին տարիների զարգացումները, գիտության ոլորտում դիլետանտիզմը՝ պատճառաբանված ու գիտականորեն հստակեցված ընտրություն պիտի արվի ուսումնական քարտեզների տեղադրման հարցում։ ԲՏՃՄ բնագավառի հետ կապված՝ որպես ուսումնական նյութ՝ նկատի ունենալ նաև էլեկտրոնային լաբորատորիաների ներառումը։Ամեն թեմայի հետ կապված՝ դնել հստակ հղում, ռեսուրսը։ 4/5-րդ կետը շարունակել․ Դուրս գալով տարիքային խմբի առնձնահատկություններից՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նյութի մատուցման առանձնահատկություններին՝ տեքստի ձևավորմանը, տառատեսակի ընտրությանը, վերնագրերի խոսունությանը, կոլլաժներին։ Դրանք պիտի լինեն ոչ միայն ակնահաճո, այլև ստեղծարարության մղող։ 4/7-րդ կետը կարելի է շարունակել․ Թեմայի հետ կապված՝ ուսուցչին առաջարկել կոնկրետ մեկ-երկու մեթոդ, որևէ տեխնոլոգիա, որ կնպաստեն դասն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելուն։ 5-րդ կետի " և այլ բնութագրիչներից" առաջ նշել նաև բարոյահոգեբանական բառը։ Շնորհակալություն։