Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը

      ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված է էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը։

 

  1. Կարգավորման նպատակը

     «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունների կատարումն ուղղված է կիրառական հարցերի շտկմանը։ Նախագծով, մասնավորապես՝

  1. հստակեցվել և լրամշակվել են հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, նախատեսվել է նաև կարգավորում այն դեպքերի համար, երբ գործարքի տեսակով պայմանավորված՝ դրա կնքման սկզբնական փուլում կողմը դեռևս հայտնի չէ (օրինակ՝ աճուրդի միջոցով գույքի օտարման դեպքում),
  2. լրացվել են համաձայնեցման ոչ ենթակա գործարքները,
  3. կատարվել են նաև որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի  ընդունումն ուղղված է էներգետիկայի ոլորտի առավել արդյունավետ կարգավորման խթանմանը:

  • Discussed

    19.12.2022 - 03.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2924

Print

Suggestions

Կարեն Աբրահամյան

20.12.2022

Ի՞ նչ որոշվեց, էլեկտրաէներգիայի սակագները կնվազե՞ն

See more