ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվության մեջ բացակայում է սեփականատիրոջ հեռախոսահամարի և սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը, որը հաշվառող մարմնի համար ստեղծում է որոշակի խնդիրներ սեփականատիրոջը պարտավորությունների մասին ծանուցելու և հաշվառելու մասով։
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ կներառվի նաև սեփականատիրոջ հեռախոսահամարի և սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչն իր հերթին կբարձրացնի համայքների կողմից հաշվառման ճշտությունը և կբարելավվի քաղաքացիների սպասարկման մակարդակը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
Երևանի քաղաքապետարան.
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
Մասնավորապես, հանրային միջոցների օգտագործման հասցեականության բարձրացման և ռեսուրների հավաքագրման արդյունավետության բարձրացման նպատակով կբարելավվեն առկա ընթացակարգերը, կճշտվեն առկա բազաների տվյալները և կբարելավվի քաղաքացիների սպասարկման մակարդակը։