Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումների նախագծեր
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումների նախագծերի
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումներում (այսուհետ՝ Որոշումներ) փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է խնամվողների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման, թեթև և չափավոր ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների պարագայում հաշմանդամության կարգավիճակ ունենալու փաստի արձանագրման, հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության բնույթի արդիականացման կարևորությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Թեև այլընտրանքային խնամքի բարեփոխումների հիմնական նպատակն է երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում տեղավորված երեխաների թիվը նվազագույնի հասցնելը` ընտանիքներին տրամադրելով համապատասխան օգնություն և աջակցություն և զարգացնելով ընտանիքահեն այլընտրանքային խնամքի տեսակները, այնուամենայնիվ, կան որոշակի իրավիճակներ, երբ չկա այլ իրագործելի տարբերակ, քան երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելը:
Նախագծերում ամրագրված խնամվողների տարիքային շեմը սահմանափակում է երեխաների կրթական իրավունքի լիարժեք իրացումը և այն պարագայում, երբ երեխան կրթության մեջ ուշ է ընդգրկվել կամ ուսումնական տարին ավարտվում է ավելի ուշ քան երեխայի 18 տարին լրանալը՝ ակամա ստեղծվում է իրավիճակ, երբ մանկատան շահառուն ստիպված է լինում լքել հաստատությունը, ինչն ինքնին խոչընդոտում է հանրակրթությունն ավարտելուն։ Խնդրի կարգավորման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության N 1648 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ, հետևաբար անհրաժեշտ է փոփոխությունն իրականացնել նաև նշված Որոշումներում։
Որոշումներում՝ ձեռնարկատիրական գործունեության ամրագրված տեսակները արդիական չեն, որոշ դեպքերում ընդհանրապես կիրառելի չեն և տեխնոլոգիական զարգացումների ներկա դարաշրջանում չեն նպաստում երեխաների՝ ստեղծագործական մտքի ձևավորմանը, հմտությունների զարգացմանը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝
- փոփոխել խնամվողների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով վերջիններիս լիարժեք իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը՝ չստեղծելով անհարկի խոչընդոտներ,
- սահմանել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդիական, կիրառելի մոդելներ։
Կարգավորումը նպատակ է հետապնդում նաև ստեղծել իրավական հիմք նշված հաստատությունների կանոնադրություններում փոփոխությունների իրականացման նպատակով։
4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության տեսակները դարձնել համահունչ ժամանակակից մարտահրավերներին և ապահովել նպաստավոր միջավայր անկախ 18 տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր կրթությունն ավարտելու նպատակով։
Նախագծերի ընդունման արդյունքում ֆինանսական միջոցների ավելացում չի սպասվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթի 04 մեգանպատակից։
-
Discussed
16.12.2022 - 03.01.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2792
Print