Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______________2022 թվականի      N_____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1–ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977–Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման 1–ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N 1 hավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները․

  • հավելվածի 19.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը՝ բացառությամբ N 5 ձևի անասնաբուժական վկայականի, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը, ինչպես նաև դրանց համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և ուղեկցող փաստաթղթերը լրացվում, ներբեռնվում և տպվում է էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, բացառությամբ համացանցային կայքի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի դեպքում՝ թղթային եղանակով։»․

  • հավելվածի 24–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Ուղեկցող փաստաթղթերում, անվտանգության սերտիֆիկատներում կամ համապատասխանության տեղեկանքում թույլ տրված տեխնիկական սխալների ուղղումը վավերացվում է տվյալ տարածքային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինողի ստորագրությամբ և կնիքով` միաժամանակ նշելով «Ուղղումը կատարված է իմ կողմից» գրառումը և ներբեռնվում է էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, բացառությամբ համացանցային կայքի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի դեպքում՝ թղթային եղանակով: Համացանցային կայքի վերականգնվելուց հետո, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի դեպքում՝ թղթային եղանակով տրամադրվող փաստաթղթերը ներրբեռնվում են «Միասնական հայտ» համակարգ։»»․

  • հավելվածի 25–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25. Անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի հայտնաբերման դեպքում դրանց վրա կատարվում է նշում անվավերության մասին, ստորագրվում և կնքվում է հայտնաբերող տեսուչի կողմից՝ նշելով ամսաթիվը և ներբեռնվում է էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, բացառությամբ համացանցային կայքի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի դեպքում՝ թղթային եղանակով: Համացանցային կայքի վերականգնվելուց հետո, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի դեպքում՝ թղթային եղանակով տրամադրվող փաստաթղթերը ներրբեռնվում են «Միասնական հայտ» համակարգ։»․

  • Որոշման 3-րդ կետի 1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1 Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում www.trade.gov.am համացանցային կայքէջի գործարկման օրվանից:

 

  • Discussed

    15.12.2022 - 03.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3527

Print