Add to favourites

«Այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Discussed

    14.12.2022 - 29.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3597

Print

Suggestions

Մարգարիտ Սարգսյան

29.12.2022

Դպրոցների, լաբորատորիաների ղեկավարների արձագանքները՝ Մարգարիտ Սարգսյան Յուրա Գանջալյան Նառա Նիկողոսյան Ժաննա Հակոբյան Լիլիթ Սահակյան Մարիետ Սիմոնյան Քնարիկ Ներսիսյան Լիանա Հակոբյան ռուսերենի լաբորատորիայի դասավանդողներ հասարակագիտության լաբորատորիայի դասավանդողներ Արփի Թովմասյան, անգլերենի ուսուցիչ https://laboratorymskh.wordpress.com/2022/12/27/%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d6%80/

Մարգարիտ Սարգսյան

29.12.2022

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,մանկավարժություն լաբորատորիա Ուսումնասիրում ենք ներկայացված նախագիծը, ներկայացնում մեր դիտարկումները՝ 1․ Փորձաքննությունը այլընտրանքային կրթական ծրագրերի ուսումնասիրության և սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանության բացահայտումն է: Առաջարկում ենք հետևյալ խմբագրումը՝ «ուսումնասիրության միջոցով …. բացահայտումն է»։ Ինչո՞ւ սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջների բացահայտումն է, եթե օրենքը այլ պահանջներ է սահմանում։ Կարո՞ղ է պիտի լինի՝ Փորձաքննությունը կազմակերպվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներով՝այլընտրանքային ծրագրի համապատասխանությունը պարզելու նպատակով։ 2․ Տե՛ս 6-րդ կետը․ Ո՞ր նյութի մասին է խոսքը։ Իսկ այլընտրանքային կրթական ծրագրում կարորվող ուսուցման միջավայրը, կազմակերպումը, կազմակերպման գործիքնե՞րը։ Սրանք կարևոր բաղադրիչներ են, որոնց արտացոլումը չի երևում։ 3․ Տե՛ս 8-րդ կետը․ Ո՞ր օրենքով. առաջարկում ենք հղում լինի օրենքին, կետին։ 3․ Տե՛ս 7-րդ կետը․ Ինչու և ինչ հիմնավորմամբ է, մեջբերում ենք՝ այլընտրանքային կրթական ծրագրի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ, կամ մրցութային եղանակով կարող է պատվիրակվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։ Անհասկանալի է, թե բուհն ինչ գործիքակազմով և ինչ սկզբունքով է իրականացնում փորձաքննությունը, որքանով է իրավասու ու տեղյակ հանրակրթության մեջ իրականացվող այլընտրանքային ծրագրերից ու դրանց հաջողություններից։ Առաջարկում ենք, հետևյալ խմբագրումը՝ Այլընտրանքային կրթական ծրագրի փորձաքննությունն իրականացնում է առնվազն երեք տարի գործող այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրում ընդգրկված մասնագետների փորձագետները՝ մշակելով, ներկայացնելով փորձագիտության անցկացման շեշտադրումները, ուսումնասիրության գործիքակազմը՝ բովանդակությանը, միջավայրին վերաբերող ուսումնասիրություններին ներկայացվող պահանջները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով մանկավարժի որակավորում շնորհող բուհի մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ, կամ մրցութային եղանակով կարող է պատվիրակվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։ 4․ Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը (հաստատվել է ՀՀ օրենքով. օրենքը 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունվել է ԱԺ կողմից, դեկտեմբերի 13-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից)։ Ծրագրի հիմքում դրված (կետ 78) «արժեքային և գործառնական սկզբունքները» արտացոլվեին կարգում։ Կարգում չափորոշչի մասին հիշատակում կա միայն օրենքից մեջբերման մեջ։ Չպիտի՞ ներկայացվեն գործիքները, որոնք չափորոշչին համապատասխանություն են գնահատում։ 5․ Առաջարկում ենք, որ հաստատված ծրագրի տարածումը ևս նկատի ունենալ կարգում, մանավանդ որ կրթության զարգացման ծրագիրը պահանջում է. «….կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի հասանելիությունը յուրաքանչյուր համայնքում և բնակավայրում….»։

See more