Add to favourites

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգը, զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:

  • Discussed

    14.12.2022 - 30.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4050

Print

Suggestions

Ռոման Հակոբյան

21.12.2022

Ըստ հիմնավորման <<Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: Զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացվելու են պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:>> Այսինքն Նախարարությունն ունի նախ ական կամ սկզբնական ենթադրյալ տվյալներ ատեստավորման շեմն հաղթահարող զինծառայողների թվաքանակի մասին, որի հիման վրա կատարել է նախնական հաշվարկներ ֆինանսական մասով։ Հարց: Երբ է սկսվելու ատեստավորումն, որքան է կազմում ատեստավորվողի հավելավճարն, ըստ նախագծի հեղինակների որքան զինծառայող են ունակ հաղթահարել ատեստավորումը? Բոլոր նրանք, ովքեր ներկայումս գտնվում են ծառայության մեջ, օրեր առաջ համ հիմա հանձնում են ամփոփիչ ստուգումներ, կամ այն պաշտոնատար զինծառայողներն, ովքեր ընդգրկված են ստուգումների հանձնաժողովներում, կփաստեն, որ ներկայացվող պահանջներին համապատասխանող զինծառայողների % ընդհանուր թվի հարաբերությամբ շատ մոտ է 0-ին։ Ունակ կլինեն հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, որոնք ունեն համեմատաբար ահագին բարձր աշխատավարձ, քան մյուսներն։

Մկրտիչ Ղահրամանյան

19.12.2022

Ինձ շատ հետաքրքրում է մի հարց, էդ կառավարությոնում կա արդյոք մի այնպիսի մարդ, ով կարող է երաշխավորել, որ երբեվէ որեվէ տեղ իրականազվող մարտական գործողության ատեստխվորում չանցած եվ հավելավճար չստացող սպան չի մասնակցելու, առհասարակ բանակում պետք է ամեն ինչ լինի միանմխն ու հավասար, հակառակ դեպքում հույս չունենաք, որ այս որոշումը միտվելու է բանակի ուժեղացմանը, ստանալու եք հակառակ էֆեկտ, որովհետեվ ատեստավորումն այս կամ այն պատճառվ չանցած սպան հաստատ էլ չի դնելու այն նույն ջանքն ու եռանդը՝ ինչ որ հավասարության դեպքում…

Ռոման Հակոբյան

17.12.2022

Հաշվի առնելով բանակում առկա պայմանագրային զինծառայողների համալրվածության ցուցանիշն, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում անձնակազմի պահանջարկը և բազմաթիվ նմանատիպ ծառայողական բարդություններ, ես կառաջարկեի ատեստավորման ներդրմանն զուգահեռ, առանց դեռևս ատեստավորում անցնելու զգալի չափով բարձրացնել աշխատավարձները, որով կբարձրանա պայմանագրային ծառայության գրավչությունը, սահմանել հստակ չափորոշիչներ պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու համար, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ մարդկային համապատասխան ռեսուրս, որոնց ատեստավորում անցկացնելուց հետո նոր միայն սահմանվի համապատասխան հավելավճար։ Հակառակ դեպքում, ինչն նախատեսվում է սույն որոշման նախագծով, մենք կունենանք բանակ անձնակազմի անասելի քիչ համալրվածության, ոմանց մեծամասնությունն կունենա ատլետիկ կառուցվածք, որոշակի ինֆորմացիա անգիր անելու լավ ունակություն և ստորաբաժանում ղեկավարելու հրամանատարական 000 ունակություն։ Եվ հարց, արդյոք օրինակ 2023թ ՌՈՒՀ ավարտող սպաներն ավարտելուց և պաշտոնի նշանակվելուց հետո պետք է զորամասերում դիմեն և անցնեն ատեստավորում?

See more