Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 41 նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի, ըստ որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը պետք է դարձնել շարունակական։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 723-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որով նախատեսվում է միջոցառումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Համաձայն Որոշման հավելվածի 11-րդ կետի՝ միջոցառման փաստացի շահառու են հանդիսանում միջոցառման գործողության ընթացքում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կենսաթոշակային քարտի միջոցով ՊՈՍ-տերմինալներով, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց վճարում կատարած կենսաթոշակառուները:

Միջոցառման գործողության ընթացքում շահառուների և միջոցառման մասնակից բանկերի կողմից հարց է բարձրացվել  «կոմունալ ծառայություններ» եզրույթի հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ։

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 41 նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը անհրաժեշտ է դարձնել շարունակական՝ դրա գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

Հարկ է նշել, որ 2022 հուլիսի 1-ից մինչև հոկտեմբեր ամիսն անկանխիկ գործարք են կատարել շուրջ 49978 կենսաթոշակառուներ: Ընդ որում ծրագրի մեկնարկի համեմատ հոկտեմբեր ամսին գործարքների ծավալները եռապատկվել են:

Արդյունքում, առկա են շուրջ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարքներ, որի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է՝ միջինը 3100 դրամ։

Նշենք, որ կենսաթոշակառուների ծախսերն ուղղվել են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը (դեղորայք, սննդամթերք և այլն) և կոմունալ վճարումներին:

Միաժամանակ, ներկայումս միջոցառման շրջանակներում հետվճարի գումարը հաշվարկվում է բացառապես ՊՈՍ-տերմինալների միջոցով իրականացված վճարումներից։

Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ անկանխիկ ձևով վճարումներ հնարավոր է ընդունել ոչ միայն ՊՈՍ-տերմինալների, այլ նմանատիպ այլ սարքերի միջոցով։ 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը շարունակել մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

Հստակեցվում է Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված «կոմունալ ծառայություններ» եզրույթը՝ սահմանելով, որ այն ներառում է «գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ» սահմանումը:

Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների շրջանակը՝ դրանցում ներառելով ՊՈՍ-տերմինալներից բացի նմանատիպ այլ սարքերի միջոցով կատարված անկանխիկ վճարումները, օրինակ, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կայքերի միջոցով առցանց գնումներ կատարելիս կամ առցանց կոմունալ վճարներ վճարելիս։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով ապահովվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 41 նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի կատարումը՝ կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումներ կատարող կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնելով շարունակական՝ միջոցառման վերջնաժամկետ սահմանելով 2023 թվականի հուլիսի 1-ը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6 գլխի 1-ին պարբերությունից, այն է՝ «Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը»:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում տեղի կունենան ծախսերի ավելացում:  

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով միջոցառման իրականացման համար ծախսեր նախատեսված չեն։

2022 թվականի սեպտեմբեր ամսին հետվճարի գումարը կազմել է շուրջ 120 մլն դրամ, հոկտեմբերին՝ 131 մլն դրամ, նոյեմբերին՝ 167 մլն դրամ։ Նպատակահարմար է 2023 թվականի ծախսերի գնահատականին անդրադառնալ 2022 թականի վերջին փաստացի տվյալներով, քանի որ շահառուների թիվը  և անկանխիկ գործառնությունների ծավալը ամսեամիս ավելանում են։

Միջոցառման շրջանակներում հետվճարը կատարելու, եկամտային հարկը վճարելու համար, ինչպես նաև միջոցառմանը նոր բանկեր ավելանալու կամ կենսաթոշակների և նպաստների չափերն ավելանալու դեպքում հարկ կլինի հատկացնել լրացուցիչ միջոցներ։

  • Discussed

    09.12.2022 - 26.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3219

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն, 2. Կասեցնել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 2) վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը, 3. Միջոցներ ձեռնարկել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության վերահիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ այն հաշվով, որպեսզի ապահովվեն ՀՀ սահմանադրական նորմերի կատարումը Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուների նկատմամբ, 2) Շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին ներգրավելու Միջոցառման իրականացմանը՝ նրանց բոլորի՝ առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր, 3) 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 4) վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարվորությունները:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

7. Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման 11-րդ և 12-րդ կետերում «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերը: Կարծում ենք, որ այդ լրացմամբ սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Միջոցառման պոտենցիալ շահառուների, իրավունքն ու հնրավորությունները անկանխիկ գործարք կատարելու այնպիսի կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային ծառայությունների դիմաց, ինչպիսիք են.  տարբեր հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների կատարումը,  շարժական հեռախոսակապի ծառայությունների համար վճարները,  ինտերնետ կապի համար վճարումները,  դոմոֆոնների համար կատարվող վճարումները,  բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի համար բնակարանների սպասարկման վարձերի վճարումները,  իրավախախտումերի համար տուգանքների վճարումները,  և այլն: Հետևապես առաջարկում ենք չսահմանափակել Միջոցառման շահառուների իրավունքը՝ իրենց սոցիալ-կենցաղային առաջին անհրաժեշտության համար անկանխիկ գործարքների կատարումը, ինչւը կհակասի այդ բնագավառում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ու իրականացվող քաղաքականությանը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

6. Այսպիսով, ստիպված ենք նշելու, որ ՀՀ կառավարությունը պատշաճ աշխատանք չի կատարել ՀՀ առևտրային բոլոր բանկերի հետ Միջոցառումն ամբողջությամբ կենսագործելու ուղղությամբ, ինչի արդյունքում 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ դրա նպատակները չեն իրականացվել և ակնկալվող արդյունքները չեն ստացվել:

See more